ՆորություններՊաշտոնական
Շտաբային ուսումնավարժություններ ԱԻ պետական ծառայությունում. արդյունքները գոհացուցիչ են
07-06-2022

2022 թվականի քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի, ինչպես նաև ԱՀ ՆԳ նախարարի կարգադրության, ԱԻ պետական ծառայության տնօրենի հրամանի, հունիսի 6-ին անց է կացվել շտաբային ուսումնավարժություն, որին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը:
Ուսումնական վարժության թեմաներն են՝
ԱԻՊԾ ղեկավար կազմի գործողությունները՝ ԱՀ տարածքում բռնկված հրդեհների ժամանակ, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակաշրջանի նախապատրաստումը:
Շտաբային ուսումնավարժության նպատակն է՝
Ուսումնավարժության մասնակից կազմին նախապատրաստել հրդեհավտանգ ժամանակաշրջանին, պլանավորել հակահրդեհային միջոցառումներ և այդ միջացառումներին ընդգրկված ստորաբաժանումների ղեկավար կազմի կառավարման ապահովմանը, կատարելագործել կառավարման հմտությունները հրդեհավտանգ ժամանակաշրջանում, ինչպես նաև միջոցառումների իրականացման գործում ստուգել ծառայության ղեկավար կազմի ունակությունները:
Զեկույցներով ու առաջարկություններով հանդես են եկել շրջանային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարար ուժերի վարչության, ՔՊ վարչության, կապի, նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչության պետերը:
Շտաբային ուսումնավարժության արդյունքները գնահատվել են բավարար: