Նորություններ

Պաշտոնական

Որոնողափրկարարական աշխատանքներ՝ լեռնաանտառային տեղանքում

07-06-2022


ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանով, ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման պահուստային խմբերի ներգրավմամբ անց է կացվել «Որոնողափրկարարական աշխատանքներ՝ լեռնաանտառային տեղանքում» պարապմունք:

Դաշտային ելքերի ուսումնական պարապմունքի նպատակներն են՝
Կատարելոգործել անձնակազմի ունակությունները և ստուգել պատրաստության մակարդակը որոնողափրկարարական աշխատանքներում, տուժածին գտնելուց հետո առաջին օգնություն ցուցաբերելու գործում:



Ստորաբաժանման անձնակազմի պատրաստությունն իրականացվել է դաշտային պայմաններում՝ բոլոր տեսակի փրկարարական տեխնիկայի և հանդերձանքի օգտագործմամբ:
Ծառայության ղեկավար կազմի կողմից մեծ ուշադրություն է դարձվել կարճ ժամանակահատվածում և բարդ իրադրության պայմաններում խնդիրների կատարմանը, գործնական ունակությունների կատարելագործմանը:

Դաշտային ելքի անցկացման վայր է ընտրվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքին հարակից՝ Լեռնավանի տարածքը:

Պարապմունքներն ու վարժանքներն անց են կացվել համաձայն ղեկավար փաստաթղթերի պահանջների, խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները:

Դաշտային ելքին ընդգրկվել են ԱԱՀՍ անձակազմը՝ համապատասխան տեխնիկական ու կապի միջոցներով, մարտական պատրաստոթյան և առօրյա կենցաղային գործունեությունն ապահովելու նյութական միջոցներով:

Դաշտային ելքի պարապմունքները կշարունակվի մինչև հունիսի 10-ը: