ՆորություններՊաշտոնական
Տեխնածին 14, բնածին 2 և կենցաղային 39 պատահար. ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը.
13-06-2022

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 540 զանգ, որից՝ 14-ը տեխնածին պատահարների, 2-ը՝ բնածին, 39-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին և ժամանակին կատարել հրդեհաշիջում:
Օձի հայտնաբերման մեկ դեպք արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում: Փրկարարները բնակելի տնից սողուն են հայտնաբերել և այն տեղափոխել անվտանգ տարածք:
Շաբաթվա ընթացքում սակրավորները՝ «The Halo Trust» և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ՝ Արցախի տարածքը զենք-զինամթերքից մաքրելու նպատակով՝ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 290 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
Հայտնաբերվել և ոչնչացվել է 112 հատ պայթուցիչ, 35 հատ հրթիռ, հրթիռակասետային 7 հրթիռ, ականանետի 39 ական, 77 արկ, 1 ավիռաումբ, նռնականետի ՊԳ տեսակի 19 հատ նռնակ:
Հունիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևից հետո մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում կատարել են ջրահեռացման աշխատանք: Ջրամատակարարում իրականացնելու նպատակով կատարվել է 2 ելք:
Անցած շաբաթվա ընթացքում բուժհաստատություն են տեղափոխել և վերադարձրել առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու, կատարվել է դռան 6 և 3 վերելակի բացում:
Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ՝ 911, 101, 112, /047/940911