Նորություններ

Պաշտոնական

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

20-06-2022



ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 1035 զանգ, որից 435-ը ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 7 կանչերի:

Տեխնածին բնույթի պ ատահարներից 1 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 6 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 128 պայթուցիչ, 54 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 68 ական, 439 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 64 և նռնականետի 17 նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: