Նորություններ

Պաշտոնական

Մեքենան գլորվել է ձորը. ճանապարհատանսպորտային պատահար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին:

21-06-2022



Մեքենան գլորվել է ձորը. ճանապարհատանսպորտային պատահար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին:
Այսօր՝ ժամը 08:24-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատանսպորտային պատահար:

Օգնություն ցուցաբերելու նպատակով, ժամը 08:25-ին, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակիչը, իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Ա․Պ-ն մարմնական վնասվածքներով, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Փրկարարներն իրկանացրել են կանխարգելիչ միջոցառումներ՝ հոսանքազրկել ավտոմեքենան և վերադարձել մշտական տեղակայման վայր: