Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 21.06.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 22.06.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

21-06-2022


Տեխնածին պատահարներ
Զինամթերքի   ոչնչացում
 
Հունիսի 21-ին ժամը 09:50-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի ավ. սպա, փ/ծ ավ. լ-նտ Ս.Բալայանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:50-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական  խումբը «ՈւԱԶ» մակնիշի 992vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի «Փրմքե» կոչվող տեղանք` «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների հետ համատեղ պահեստավորված զինամթերքը ոչնչացնելու նպատակով: Ժամը 12:00-ին,ժամը 12:30-ին,ժամը 13:00-ին  և ժամը 13:30-ին  իրականացվելու են   պայթյուններ՝ յուրաքանչյուրը  25կգ  տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:30-ին:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ ԱԱԾ, ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ մասեր և Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:
                                                             ***
Հունիսի 21-ին ժամը 10:03-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Վ.Թ.-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքի տարածքում ժամը 14:00-ին, 14:15-ին և 14:30-ին իրականացվելու են  պայթյուններ՝ յուրաքանչյուրը 150 գ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր և Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:

                                                             ***
                                                           
Հունիսի 21-ին ժամը 12:32-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Վ.Թ.-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից Ասկերանի շրջանի Բերքաձոր  համայնքի  տարածքում  ժամը11:40-ին, ժամը 11:45-ին, ժամը 12:40  և  ժամը 12:45-ին  իրականացվելու են պայթյուններ՝ համապատասխանաբար 8 կգ  300գ, 8 կգ  300գ, 8 կգ 300գ  և 15 կգ   տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր և Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:
 
Բնածին պատահարներ
Հրդեհ
Հունիսի 21-ին ժամը 12:39-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Հ.Հայրիյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:37-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնապատ համայանքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով  այրվում է չոր խոտատարածք: Ժամը  12:38-ին  Ասկերանի  ՀՓՄ-ից  «ԶԻԼ-130»  մակնիշի 940vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 12:44-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել` 13:30-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:41-ին:
Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Հ.Հայրիյանից  ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է մոտ 5000մ2 չոր խոտատարածք :          Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                             ***
Հունիսի 21-ին ժամը 16:49-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Գ.Բաղդասարյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:47-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի «Ղուրուսու»  կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով  այրվում է չոր խոտատարածք: Ժամը  16:48-ին  Մարտունու  ՀՓՄ-ից  «Կամազ»  մակնիշի 949vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 17:22-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել` 19:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 20:00-ին:
Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Գ.Բաղդասարյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է մոտ 30 հա չոր խոտատարածք և թփուտներ : Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 բնակիչ Ճարտար քաղաքից և օգտագործվել է   մեկ միավոր «Բելառուս-82-1» մակնիշի տրակտոր:
Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
Կենցաղային պատահարներ
Հունիսի  21-ին ժամը 17:33-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Ս.Ավանեսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:33-ին   ՓՈՒՎ ՀՓՄ-ից  «Կամազ» մակնիշի  052UU90  պ/հ   հրշեջ  մեքենան  իր  մարտական հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք`տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 19:08-ին:
 
Օձի հայտնաբերում
Հունիսի 21-ին  ժամը 11:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Հ.Հայրիյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:50-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել, որ Ասկերան  քաղաքի Ն.Ստեփանյան 3 հասցեում` Ասկերանի շրջանային ոստիկանության  բաժնի աշխատասենյակում, օձ է հայտնաբերվել: Ժամը 11:51-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 993vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր  օգնություն ցուցաբերելու նպատակով:Որոնողական աշխատանքների արդյունքում օձը չի հայտնաբերվել:Հրշեջ-փրկարարները   վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 12:28-ին:
 
Այլ զանգ
Հունիսի 21-ին ժամը 09:58-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Է.Հայրապետյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:58-ին Մարտակերտի  ՀՓՄ-ից ԱԻՊԾ աշխատակիցները   «ՈւԱԶ» մակնիշի 614vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են նույն շրջանի Ճանկաթաղ,Դրմբոն և Վանք  համայանքներ հակահրդեհային ստուգումներ և պահանջներ ներկայացնելու նպատակով : Վերադարձ մշտական տեղակայման վայր`ժամը 15:47-ին
 
 Տեխնիկական սպասարկում            
 Հունիսի 21-ին ժամը 10:10-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Է.Հայրապետյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:10-ին Մարտակերտի  ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի  «ԶԻԼ-433114» մակնիշի 959vv01 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով (հրշեջ փողրակների փորձարկում):Ժամը 13:06-ին հրշեջ մեքենան դրվել  է մարտական հաշվարկի:

                                                             ***
Հունիսի 21-ին ժամը 16:22-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Ս.Ավանեսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:22-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԶԻԼ-130» մակնիշի 030LS29 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով(ՏՍ-1): Ժամը 17:20-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:
 
Հոսանքազրկում
Հունիսի  21-ին  ժամը 10:30-ին  Շուշիի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Ի.Բաբայանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:30-ին  Շուշիի շրջանը հոսանքազրկվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ժամը 18:05-ին հոսանքը վերականգնվել է :