Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐ Գ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 22.06.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 23.06.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

22-06-2022


Տեխնածին պատահար

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

Հունիսի 22-ին Ժամը 09:51-ին, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավոր Ն.Լալայանից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում` գերեզմանոցին հարակից տարածքում  հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր կասետային ավիառումբ և մեկ միավոր հակատանկային ավիառումբ: Ժամը  12:47-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ  սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամաս հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով: Ժամը 15:00-ին և ժամը 15:20-ին իրականացվելու է  երկու պայթյուն` ընդհանուրը 663գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո  սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:40-ին:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, ԱՀ հումանիտար ականազերծման կենտրոն և «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին:

 

Կենցաղային պատահարներ

Հունիսի 22-ին ժամը 15:56-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ դիսպետչեր Է.Սաիյանից տեղեկություն է ստացվել, որ վատառողջ  Գ․ Ա-ին              Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 20 բն  հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15:57-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 16:19-ին:  

 

Այլ զանգեր

Անվտանգության ապահովում   

Հունիսի 22-ին ժամը 09:15-ին Մարտունու ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր փ/ծ սերժանտ                                   Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:15-ին Մարտունու ՀՓՄ-ի «Ուրալ» մակնիշի հրշեջ-մեքենայով մեկնել է Մարտունի քաղաքի հարակից տարածք`       N զորամասի հրաձգարան, հրաձգության ժամանակ, անվտանգության ապահովման նպատակով: Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 13:30-ին:     

 

Ուսումնավարժություն           

Հունիսի 22-ին ժամը 09:10-ին ԱՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար` Ս․ Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:15-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 28 հասցեում` վերը նշված նախարարությունում  սկսվել է շտաբային ուսումնավարժություն: Ժամը 16:00-ին տրվել է ուսումնավարժության լրիվ  ավարտ:

 

Ուսումնական պարապմունք

Հունիսի 23-ին ժամը 07:14-ին ԱԻՊԾ ՓՈւՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Ս.Գասպարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:14-ին ՓՈւՎ ծառայողները ԱԻՊԾ տարածքից «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի ՀՓՄ-ի տարածք` ուսումնական պարապմունքներ անցկացնելու նպատակով:

 

Հոսանքազրկում

 Հունիսի 22-ին ժամը 09:11-ին Շուշիի ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ավագ ենթասպա         Ի.Միքայելյանից տեղեկություն է ստացվել, որ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով Շուշիի շրջանը  ժամը 09:11-ին հոսանքազրկվել է: Ժամը        18:15-ին էլեկտրաէներգիայի  մատակարարումը վերականգնվել է:

   

Տեխնիկական սպասարկում

Հունիսի 22-ին ժամը 10:46-ին Մարտունու ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր փ/ծ սերժանտ                                Գ. Հովհաննիսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:45-ին Մարտունու ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից`տեխնիկական սպասարկման նպատակով (գործարկիչի վերանորոգում): Ժամը 14:30-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի: