Նորություններ

Պաշտոնական

Հրդեհի դեպքեր՝ չոր խոտածածկ տարածքներում

22-06-2022



Հրդեհի դեպքեր՝ չոր խոտածածկ տարածքներում
Հունիսի 21-ի ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնապատ համայնքի տարածքում՝ նախնական տվյալներով այրվում է չոր խոտածածկ տարածք:

Կանչը ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել շրջանային բաժնի հրշեջ փրկարարները և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ:

Այրվել է մոտ 5000մ² տարածք:

Հրդեհի մասին հերթական ահազանգը գրանցվել է Մարտունու շրջանում:
911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ճարտար քաղաքային համայնքի «Ղուրուսու» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին:

Կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին փրկարարների հետ մասնակցել է Ճարտար քաղաքից 5 քաղաքացի և մեկուսացրել կրակը:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 30 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ:
Հրդեհների վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: