Նորություններ

Պաշտոնական

Կադրային ապահովման գործընթացը ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում է:

04-07-2022



Կադրային ապահովման գործընթացը ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում է:

ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների թափուր հաստիքների համալրման ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում, առանձնապես նպատակ ունենալով ծառայության շարքերը համալրել կիրթ ու բանիմաց, ֆիզիկապես կափված ու հոգեպես ամուր երիտասարդներով, ովքեր կկարողանան պատասխանատվության բարձր զգացումով և գիտակցումով կրել փրկարարի առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիների անվտանգությունը:

Այս գործընթացը ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում է:

Նախքան փորձուսուցում անցնելը դիմորդները հանձնում են ստուգարքներ ֆիզիկական և շարային պատրաստության առարկաներից ու տրամաբանությունից՝ դրական արդյունքների դեպքում համապատասխան ստորաբաժանման կազմում ներգրավվում փորձուսուցման:

Ստորաբաժանումների հրամանատարների անմիջական ղեկավարությամբ և փորձառու ծառայողների վերահսկողությամբ մեկ ամիս շարունակ՝ փորձուսուցում անցնող երիտասարդները ուսուցանվում են մասնագիտական, ֆիզիկական ու շարային պատրաստության առարկաներից, կոփվում ու հմտանում տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում, ինչին էլ հաջորդում են հիմնական քննությունները:

Կադրային ապահովման գործընթացին ու արդյունքներին հանգամանորեն կանդրադառնանք «Արտակարգ ալիք» հաղորդաշարի շրջանակում: