ՀայերենEnglishРусский

ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ

25-02-2016


Այս նյութը կարդալուց հետո դուք կկարողանաք.

  • Ճանաչել ոսկրամկանային համակարգի վնասվածքները:
  • Թվարկել անշարժացման նպատակներն ու սկզբմունքները:
  • Կիրառել բեկակալներ անշարժացման նպատակով:
  • Ցուցաբերել առաջին օգնություն վերջույթների վնասվածքներ ունեցող տուժածին:
  • Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել ոսկրամկանային վնասվածքներ ունեցող տուժածին:

 

 

 

Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հազարավոր մարդիկ անկախ տարիքից կենցաղային պայմաներում,  աշխատանքի, մարզվելու կամ խաղի ժամանակ վնասում են մկաները, հոդերը, ոսկրերը: Այս վնասվածքները հիմնականում անփոթության և անզգույշ շարժումների հետևանք են:         Թեև ոսկրամկանային վնասվածները ցավոտ են, դրանք հազվադեպ են  մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնում:  Սակայն ժամանակակից  օգնություն   չցուցաբերելու դեպքում   դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ  և նույնիսկ հաշմանդամության և մահվան պատճառ դառնալ:

 

Ոսկրամկանային համակարգի վնասվածքնեը

Ոսկրամկանային համակարգի   վնասվածքներն  են՝

  • Կոտրվածքը
  • Կապաների զգումն և պատռվածքը
  • Հոդախախտը
  • Մկաների և ջլերի զգումն և պատռվածքը                                                                                                                                         

Հնարավոր է, որ տուժածը   միաժամանակ ունենա ոսկրամկանային համակարգի տարբեր տեսակի վնասվածքներ, օրինակ կապանների  ձգում և հոդախախտ:                Ոսկրամկանային վնասվածքները կարելի է դասակարգել նաև   վնասվածքների տեղակայումից   (վերջույթների վնասվածքներ, գլխի, ողնաշարի վնասվածքներ և այլն):  

ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ

Կոտրվածքը ոսկրի ամբողջականության և անըդհատության  խախտումն է:   Կոտրվածքնեը կարող են առաջանալ ոսկրի դիմադրությունը  գերազանցող ուժի ազդեցության տակ: Ուժեղ հարվածը, անհաջող  ընկնելը,  ոլորումներ և մկանային ուժեղ կծկումները կարող են կոտրվածքի  պատճառ հանդիսանալ:                                                                             Կոտրվածքները լինում են բաց և փակ: Բաց կոտրվածքները  մաշկի ամբողջաանության խախտումով  ուղեկցվող  կետրվածքներն են: Կոտրված  ոսկրերի  ծայրերը  կարող են ներսից վնասել  մաշկը և առաջացնել վերբ կամ որևե առարկա կարող է արտաքինից պատռել    փափուկ  հյուսվածքները   և կոտրել ոսկորը:  Փակ կոտրվածքերի դեպքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում: Բաց  կոտրվածքները  ավելի վտանգավոր են, քանի որ այդ դեպքում մեծ է   վարակի և արյունահուսության հավանականությունը: Կոտրվածքները կարող են ուղելկցվել մոտակա  արյունատար անոթների, նյարթների կամ ներքին օրգաների վնասվածքներով : Կոտրվածքը հազվադեպ է կյանքին անմիջական  վտանգ սպառնում սակայն  խոշոր ոսկրերի  օրինակ ազդոսկրի կարող են ուղեկցվել ուժեղ արտաքին կամ ներքին արյունահոսությամբ  և հանգեցնել շոկի:

ԿԱՊԱՆՆԵՐԻ ՁԳՈՒՄ և ՊԱՏՌՎԱԾՔ

Կապանների ձգումն և պատռվածքը նրանց վնասում է անհամապատասխան մեծության կամ ուղղվածության ուժի ազդեցության հետևանքով: Կապանների թևթև ձգման  ժամանակ ցավը  կարող է  բավական արագ անցնել: Այդ պատճառով մարդիկ սովորաբար թերգնահատում և անուշադրության են մատնում նման վնասվածքները: Սակայն մեկ-երկու  վնասվելուց  հետո  կապաններն կորցնում են իրենց ամրությունը,  ինչը մեծացնում է  կրկին նրանց վնասվելու հավանականությունը:  Ծնկային, սրունքթաթային,  դաստակային, և միջֆալանգային  հոդերում, մյուս հոդերի համեմատ, նման  վնասվածքներ ավելի հաճախ  են հանդիպում:   Հաճախ կապանների վնասվածքների  հետևանքով  տուժածը երկար ժամանակով դառնում է անաշխատունակ,  երբեմն նույնիսկ պահանջվում են վիրաբուժական միջամտություներ:

ՀՈԴԱԽԱԽՏ

Հոդերը ունեն շարժումնեի սահմանափակ ծավալ,  որը պայմանավորված է ներհոդային կապանների առկայությամբ: Երբ ինչ որ պատճառով  հոդում կատարվող   շարժումը   գերազանցում է տվյալ հոդի  նորմալ  շարժունությանը,  կարող է առաջանալ հոդախախտ:  Հոդախախտը հոդը կազմող  ոսկրերի  կայուն տեղաշաժն է միմյանց նկատմամբ:  Հոդախատը  սովորաբար տեղի է ունենում մեծ ուժի ազդեցության տակ և միշտ ուղեկցում է  կապանների ձգումով:  Որոշ հոդեր  օրինակ՝  ուսահոդը կամ մատների միջֆալանգային  հոդերը թույլ կապանային համակրգ ունեն և, անպաշտպան լինելով, հաճախ են վնասվում:   Հարկադիր ուժը որը կարող է հոդախախտի պատճառ հանդիսանալ,  կարող է նաև առաջացնել կոտրվածք  և վնասել  մոտակա նյարդներն ու  արյունատար  անոթները: Հոդախախտը  սովորաբար հեշտ է ճանաչվում,  քանի որ այն ուղեկցվում է  հոդի ձևի զգալի փոփոխություներով: Հոդախախտի հետևանքով վնասված տեղում առաջանում է անսովոր այտուց,  չափից դուրս ցցված  կամ փոս ընկած  մասեր,  վերջույթի երկարությա և շարժունակության փոփոխություներ:

ՄԿԱՆՆԵՐԻ և ՋԼԵՐԻ ՁԳՈՒՄՆ և ՊԱՏՌՎԱԾՔ

Մկաների ու ջլերի ձգումն պատռվածքը  վնասվածք է, որը առաջանում է մկաների չափից դուրս  պրկումից կտրուկ,  ուժեղ կծկումից  կամ արտաքին ուժի ազդեցության հետևանքով: Ավելի հաճախ  պատռվում է  հենց մկանային հյուսվածքը  կամ նրա ջլի վերածվելու հատվածը: Այս վնասվածքների  պատճառը  կարող են լինել մեծ ուժի ազդեցությունը,  հանկարծակի անհաջող շարժումը:  Ավելի  հաճախ վնասվում են մեջքի պարանոցի    ազդրի և սրունքի մկանները: Ինչպես կապանները այսպես էլ  մկաներն ու ջլերը  կրկին վնասվելու հակում ունեն:

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոլոր ոսկրամկանային  նվնասվածքները  ունեն մի շարք  ընդհանուր նշաններ

  • Ցավ: Ցավը վնասված հյուսվածքների  ճնշման  և նյարդային վերջավորություների  գրգռման հետևանք է:  Ցավը  կարող է ուժեղանալ  վնասված հատվածը շարժելիս կամ շոշափելիս:
  • Այտուց: Ոսկրամկանային համակարգի  վնասվածքներին ուղեկցող այտուցը  հիմնականում  վնասված անոթներից  արյունահոսության հետևանք է: Այն կարող է զարգանալ  վնասվածքից անմիջապես հետո  կամ աստիճանաբար:  Հնարավոր են դեպքեր երբ այտուցը աննշան է:
  • Վնասված մասի մաշկի գույնի փոփոխություն: Արյունահոսության  հետևանքով մաշկի,  վնասվածքը շրջապատող  հյուսվածքների գույնը կարող է փոփոխվել: Սկզբնական շրջանում մաշկը կարմրում է:  Որոշ ժամանակ անց, հյուսվածքների մեջ լցված արյան քանակը  մեծանում է և մաշկի գույնը դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն, առաջանում է կապտուկ:
  • Վնասվածք մասի  ձևի փոփոխության:  Վնասված մասի ձևի փոփոխությունը ոսկրամկանային վնասվածքի  կարևոր  նշաներից մեկն է:  Դուք կարող եք  տեսնել  անսովոր   դուրս ցցված  կամ փոս ընկած  հատվածներ  կամ անբնական շրջված, ոլորված վերջույթ: Համեմատելով վնասված մասը   մարմնի  հակառակ   կողմի  չվնասված  մասի հետ՝ դուք կարող եք հայտնաբերել  ձևափոխությունը:
  • Վնասված մասի գործունեության խանգարում: Տուժածի   վնասված  մասի  գործունեության  խանգարումը  նույնպես  ոսկրամկանային  վնասվածքների կարևոր նշան է   հանդիսանում:  Տուժածը կարող է  ասել ձեզ  որ  ընդհանրապես չի կարող  շարժել իր վերջույթը  կամ  շարժումները  ուղեկցվում են  խիստ ցավով: Երբեմն  վնասված  մասի   մկաները կծկվում են՝  փորձելով  սահմանափակելմ  այդ մասի  շարժումները:

Վերը  նկարագրված ընդհանուր նշաներից  բացի,  ստորև  թվարկածների  առկայությունը խոսում է  հնարավոր  կոտրվածքի մասին՝

  • Վերքից դուրս ցցված  ոսկրերը,
  • Վնասված վերջույթում արյան  շրջանարության  խանգարում և  զգայնության  կորուստ:
  • Շոշափելիս լսվում է ոսկրերի բեկորների  միմյանց հպվելու  խրթխրթոցը: Տուժածը կարող է ասել ձեզ  որ  վնասվածքի առաջացման  պահին զգացել է  կամ լսել է ոսկրի կոտրվելու ձայնը:

Նշաների  նմմանության  պատճառով  երբեմն  դժվար է լինում հավաստի  ասել, թե  տվյալ դեպքում  ոսկրամկանային վնասվածքի  հետ դուք գործ ունեք: Կամ դեպքեր երբ  վնասվածքի տեսակը  հավաստի  որոշվում է հիվանդանոցում՝ ռենտգեն հետազոտություներից հետո:  Երկրոդային  զննման  ընթացքում  ուշադիր եղեք՝  արդյոք մարմնի այդ մասը նորմալ ձև ունի:   Փորձեք պատկերացնել, թե  ինչպես է առաջացել  վնասվածքը,  ստուգեք ցավոտ  շրջաների առկայությունը:  Փորձեք հայտնաբերել այն ամենը,  ինչը կարող է հուշել  ոսկրամկանային վնասվածքի առկայության մասին:  Երբեմն դրանում օգնում են տուժածի  զգացողություները  կամ նրա  պատմածը  վնասվածքի առաջացման  մասին:

Ցանկացած դեպքում,  երբ դժվար է որոշել  ոսկրամկանային վնասվածքի տեսակը,  պետք է այն լուրջ  համարել և  ցուցաաբերել  համապատասխան առաջին օգություն;

ԱՌԱՋԻՆ ՕԳՆ ՈՒԹՅՈՒՆ

Ոսկրամկանային վնասվածքները  հազվադեպ են մարդու կյանքին  անմիջական վտանգ սպառնում: Սակայն ժամանակին օգնություն  չցուցաբերելու դեպքում  դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ,  նույնիսկ  հաշմանդամության ու մահվան պատճառ դառնալ: Ոսկրամկանային  բոլոր վնասվածքների դեպքում  ցուցաբերվող  առաջին օգնություն հիմնականում նույնն է:

  1. Դարդարեցրեք արտաքին արյունահոսությունը: Ոսկրամկանային վնասվածքների դեպքում,  արյունահոսությունը դարդարեցնելիս,  վերքի վրա անմիջական ճնշում  մի գործադրեք:  Արյունահոսությունը դարդարեցնելու նպատակով,  ճնշումն գործադրեք  համապատասխան սեղղման կետին:  Վնասվածքը անշարժացնելիս   կարող եք  ժամանակավոր լարան դնել:  Վերքի մեջ  մանրէեների ներթափանցումը  նվազեցնելու համար  վերքը զգույշությամբ ծածկեք ստերիլ անձեռոցիկով:
  2. Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել:  Տուժածը  վնասված վերջույթը  հաճախ   իր համար ամենահարմար  դիրքում:  Խուսափեք  ցանկացած շարժումից, որը նրան  ցավ  կամ անհարմարություն է  պատճառում:
  3. Անշարժացրեք վնասված մասը; Վնասված մասի անշարժացումը նվազեցնում է ցավը,  կանխում հյուսվածքների  հարակից արյոնատար անոթներ  նյարդեր մաշկ հետագա վնասում: Մկաների, ջլերի, կապանների ձգման և պատռվածքների դեպքում,  եթե  համոզված եք որ չկան կոտրվածքներ  տուժածը կարողանում է շարժել վնասված մասը, վնասված մասը անշարժացրեք կապելլով առաձգկանա վիրակապով:  Վիրակապը դնելուց հետո, վնասված մասից ներքև, պարբերաբար ստուգեք արյան շրջանառությունը; Անշարժացման  սկզբմունքները ու տարբեր  վնասվածքների դեպքում անշարծացման  ձևերը  ներկայացված են  այս գլխի հետագա բաժիններում:

4.Սառեցրեք վնասված մասը:  Վնասված մասի  սառեցումը  նպաստում է    արյունահոսության, այտուցի և ցավի   նվազեցման:  Սառը թռջոցներ  կամ սառցապարկ անհրաժեշտ է  տեղադրել ոսկրամկանային բոլոր  վնասվածքների ժամանակ,  բացառությանբ  բաց կտռվածքի :

Տեղադրվող  սառը թռջոցներ  անհրաժեշտ է  փոխել  կամ զգուշորեն սառը ջու լցնել  տեղադրված թրջոցի վրա:

Եթե օգտագործում եք սառույց  կամ սառցապարկ,  մաշկի վնասվածքներից խուսափելու համար  այն փաթաթեք որևէ խոնավ  գործվածքով:  Կոտրվածքի դեպքում  սառույցը տեղադրեք վնասվածքի շուրջը  տուժածի լրացուցիչ ցավ  և վնասվածքներ չպատճառելու համար: Սառույցը դրեք  յուրաքանչյուր  ժամ մեկ 15 րոպեով  24 – 45 ժամվա  ընթացքում:  Պարբերաբար ստուգեք մաշկի  զգայունությունը, ջերմաստիճանը և գույնը:

5.Բարձրացրեք վնասված մասը: Վնասված մասի բաձրացումը նպաստում է արյունահոսության և այսուցի նվազեցմանը : Եթե  հնրավոր է, բարձրացռեք վերջույթը սրտի մակարդակից վեր: Կոսրվածքի և հոդախախսեռի դեպքում վնասված մասը կարելի է բարձրացնել միայն անշարժացումից հետո:

  1. Ձեռնարկեք շոկի զարգացմանը կանխարգելող քայլեռ:

7.Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալնեռը և ցուցաբեռեք համապատասխան առաջին օգնություն:

  1. Անհրաժեշսության դեպքում ահազանգեք շտապ օգնություն:

 

ԱՀԱԶԱՆԳԵՔ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ  ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ  ( 112, 911, 1-03 )

  1. ▪ վնասվածքի պատճառով տուժածի շնչարությունը դժվարացած է,

▪ վնասված մասի գործունեությունը խանգարված է,

▪ առկա են բազմաթիվ ոսկրամկանային վնասվածքներ:

Գլխի, պարանոցի, ողնաշարի, որովայնի և կոնքի վնասվածքնեռը ավելի հազվադեպ են պատահում,սակայն ավելի լուրջ են: Այդ վնասվսծքներն ունեն նաև բնորոշ նշաններ և պահանջում են յուրահատուկ առաջին օգնությոջն:

ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ

Եթե կասկածում եք, որ տուժածը ոսկրամկանային համակարգի լուրջ վնասվածք ունի, անշարժացրեք վնասված մասը նախքան այլ օգնության ցուցաբերելը, այսինքն`սառեցնել ու վերջույթին բարձր դիրք տալը: Վնասված մասի անշարժացումը նվազեցնում է ցավը և կանխում վնասվածքի հնարավոր բարդացումը:   Անշարժացումը  բեկակալների  կամ այլ միջոցների  օգնությամբ   վնասված մասի սահմանափակումն է:  Անշարժացման  ժամանակ  հաշվի առնել հետևալ սկզբմունքներ՝

  1. Անշարժացրեք առանց տուժածին լրացուցիչ ցավ և անհարմարանք պատճառելու:
  2. Անշարժացրեք վնասված մասից ներքև  և վերև ընկած հոդերը:
  3. Անշարժացրեք առանց վնասված մասը շարժելու  կամ դիրքը փոխելու:
  4. Անշարժացումից առաջ և հետո  վնասվածքից ներքև  ստուգեք արյան շրջանառությունը:

 

ԲԵԿԱԿԱԼՆԵՐ

Բեկակալները  այն  սարքերն են  ու միջոցներն  են  որոնք  կարող են  օգտագործվել  մարմնի վնասված մասերն  անշարժացնելու  նպատակով:  Բեկակալներ  կարող են լինել   կոշտ և փափուկ: Որպես կոշտ բեկակալ  կարող եք  օգտագործել փայտյա մետաղյա ստվարաթղթե  պլասմասայից  կամ այլ նյութերից պատրասված առարկաներ  որոնց իրենց չափերով ու  ձևերեով համապատասխանում են  անշարժացվող մասին:  Որպես փափուկ բեկալ   կարող եք օգտագործել բարձեր ոլորած  ծածկոց  վիրակապեր  փաթույթային,  և եռանկյունաձև  և այլ փափուկ  նյութեր: 
Որոշ դեպքերում  որպես բեկակալ   կարող եք օգտագործել  մարմնի  չվնասված  մասերը անատոմիական անշարժացում: Օրինակ՝  վերին վերջույթը կարելի է  րջուկրծքավանդակին կապերով  անշարժացնել  կրծքավանդակին  կապելով  կամ վնասված ոտքը  անշարժացնել առողջ ոտքին կապելով:                                                                                     

Կան նաև  պատրաստի բեկակալներ   որոնք կարող են  լինել պնեմատիկ  ճկվող և ալն:

 

Բեկակալների տեղադրում

Վնասված վերջույթը բեկակալների  օգնությամբ   անշարժացնելիս՝  անհրաժեշտության դեպքում  ներկաների  կամ տուժածի  օգնությամբ  կատարեք  հետևալ գործողություները:

  1. Անհրաժեշտության դեպքում մի փոքր  բարձրացրեք վնասված վերջույթը:  Բռնեք  վնասված  վերջույթը  վնասվածքից  վերև  և ներքև   գտնվող մասերրից:
  2. Վնասված մասից ներքև ստուգեք արյան շրջանառությունը, մաշկի զգայնությունը և ջերմաստիճաանը:
  3. Տեղադրեք բեկակալը: Եթե կիրառում եք կոշտ բեկակալ,   մաշկի  և բեկակալի  միջև  որևէ  փափուկ  ներդիր դրեք  որպեսզի   բեկակալն  ընդւոնի   վնասված մասի ձևն  և մաշկին լրացուչիչ   վնասվածքներ չպատճառի:
  4. Ամրացրեք բեկակալը  փաթույաթային  կամ   եռանկյունաձև   վիրակապի,  փողկապի  կամ ձեռքի   տակ եղած  որևէ  հարմար միջոցի   օգնությամբ:  Երբեք չի  կարելի  բեկակալն  ամրացնող  կապերը  դնել վնասված մասի վրա:
  5. Բեկակալն ամրացնելուց հետո,  վերստոգեք   վնասված  մասից ներքև  արյան  շրջանառությունը:  Եթե  այն խանգարված  է  մաշկը սառն է գունատ և այզգանված   անոթազարկը  չի  շոշափում  կամ տուժածը   ինքն է ասում  որ շատ ձիգ  են  մի փոքր թուլացրեք  բեկակալն  ամրացնող կապերը:

 

ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ   ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Վերջույթների  վնասվածքները  ոսկրամկանային  համակարգի  ամենատարածված վնասվածքներն են:  Վերջույթների ցանկացած  վնասվաքի   դեպքում  ցուցաբերվող   առաջին  օգնությունը  կմեղմի  ցավը,  կթևթևացնի  տուժածի  վիճակը  և կկանխի  հետագա  բարդություննորը:

Վերջույթների վնասվածքների դեպքում  առաջին օգնություն ցուցաբերելիս  հետևեքք ոսկրամկանաին   վնասվածքների ժամանակ   ցուցաբերվող  առաջին  առաջին օգնության ցուցաբերվող քայլերին:

 

ՎԵՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՎՆԱՍՎԾՔՆԵՐ

Վերին վերջույթի վնասվածքները հաճախ    առաջանում  են  վայր  ընկնելու  հետևանքով:   Ընկնող  մարդն  ակամա  մեկնում է  ձեռքը   և մարմնի  ամբողջ ծանրությամբ  կտրուկ մ  հենվելով   նրա վրա, կարող է  վնասել  ոսկրերը,  կապաններն ջլերն,  ու մկաները:

 

ՈՒՍԱԳՈՏՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Թիակը,  անրակը    և բազմոսկրը միանալով իրար   առաջացնում են  ուսահոդը:  Ուսահոդի  վնասվածքներից են կապանների ձգումն և  պատռվածքը,  հոդախախտը  թիակի, ամրակի,  և բազոսկրերի  կոտրվածքներ:

Անրակի  կոտրվածքը  ավելի հաճախ  հանդիպում է երեխաների մոտ:  Այն  սովորաբար ընկնելու հետևանքն է:  Տուժածը վնասված մասում  ուժեղ ցավ է զգում:  Ցավը  տարածվում  է ամբողջ ձեռքով   և այն նվազեցնելու նպատակով  առողջ ձեռքով  պահում է  վնասված վերջույթը: Քանի որ  անրակի  տակեն գտվում  խոշոր անոթները  և  նյարդները,  ուստի  շատ կարևոր   անշարժացնել վնասված վերջույթը՝   դրանց հետագա   վնասումը  կանխելու  նպատակով:

Թիակի  կոտրվծքները հազվադեպ  են հանդիպում:  Հաճախ  դրանք  առաջանում են  բավական  ուժեղ հարվածի հետևանքով:  Ամենացայտուն   նշանը  տվյալ դեպքում  ձեռքը բարցրացնելու  անկարողությումմ է:  Քանի որ թիակի  կոտրվածքի   առաջացման  համար մեծ ուժ է պահանջում, չի բացառվում որ այդ  ուժը  առաջանում է նաև  կրծքավանդակի վնասվածք:

Ուսահոդի  հաճախ  հանդիպող վնասվածքը հոդախախտն  է որը ոլորող ձգող  սեղմող կամ  հարվածող  ուժի ազդեցության հետևանք է:  Վերջին   երկուսի դեպքում   բազմոսկրը  կարող է ներս հրվել  հոդի մեջ՝  վնասելով  թիակը  կամ անրակը:  Արդյունքում   կարող է առաջանալ  կապանների  ձգում  ոսկրերի կոտրվածք:

Ուսի  հոդախախտին   բնորոշ է  հոդի  շրջանում  ուժեղ ցավը  և ցայտուն  ձևափողությունը: Այս վնասվածքի  դեպքում    սովորաբար  տուժածը  առողջ   ձեռքով  պահում է վնասված ձեռքը  ինչը  թևթևացնում  է ուսահեդի   ծանրաբերվածությունը նվազեցնելու ցավը:

Հիշե՝ք  երբեք չի կարելի փորձել  ոսկրերն  ինքնուրույն տեղը գցել   այդ      գործողություն կբերի    վնասվածքի բարդացման   քանի որ  պահանջում է հատուկ հմտություն:

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուսագոտու    լուրջ  վնասվածքների  ժամանակ  անշարժացրեք ամբողջ վերջույթը: Անրակի կոտրվածքների  դեպքում  անշարժացրեք վերջույթը բարձր դիրքով:

 

   ՎԵՐԻՆ  ՎԵՐՋՈՒՅԹՒ   ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ

  1. Խնդրեք տուժածին որ արմունկում  ծալված  ձեռքը  պահի իրանին մոտ նախաբազուկ հորիզոնական դիրքով:
  2. Եռանկյունաձև վիրակապը   անկացրեք   վնասված ձեռքի   տակով այնպես  որ  նրա մի ծայրը   հայտնվի առոխջ ուսի  վրա   իսկ ագաթը արմունկի մոտ:
  3. Վիրակապը ծալեք  վնասված  ձեռքի  վրա և մյուս ծայրը   անցկացրեք   վնասված կողմի  ուսի վրայով:  Վիրակապի  ծայրերը   հանգուցեք  առողջ  կողմի անրակի շրջանում:
  4. Վիրակապի գագաթը ծալեք  և ամրացրեք  անգլիական քորոցի  օգնությամբ պարզապես հանգույց անելով գագաթը:
  5. Ժապավենաձև ծալված  մեկ ուրիշ  եռանկյունաձև  վիրակապով փաթաթեք  վնասված ձեռքը   բազկի  ստորին մասում  կրծքավանդակի  հետ  և հանգուցեք ծայրերը:

ՎԵՐԻՆ   ՎԵՐՋՈՒՅԹԻ  ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ ԲԱՐՁՐ ԴԻՐՔՈՎ

  1. Խնդրեք տուժածին   որ արմունկում  ծա;ված  վնասված  ձեռքը  դնի առողջ ուսին:
  2. Տեսադրեք եռանկյունաձև   վիրակապը  վնասված ձեռքի վրա  այնպես,  որ  վիրակապի գագաթը   լինի արմունկի մակարդակի  վրա,  փոքր ինչ դեպի դուրս:  Վիրակապի վերին ծայրը   անկացրեք  վնասվածքի  ձեռքի վրայով   և տարեք դեպի թիկունք:
  3. Եռանկյունաձև վիրակապի   հիմքը  շրջեք դեպի ներս առաջացած  ծալքի  մեջ  ընդգրկելով   ամբողջ  նախաբազուկը և  դաստակը:
  4. Եռանկյունաձև վիրակապի  ստորին  ծայրը   արմունկի վրա ծալելով՝  անցկացրեք   դեպի թիկունք  և վիրակապի   մյուս  ծայրի հետ  ծովային  հանգույցով  հանգուցեք  առողջ ուսի վրա:
  5. Վիրակապի գագաթը  ծալեք   և ամրացրեք  անգլիական  քորոցով   կամ  պարզապես   ոլորեք  և մտցրեք  ծալքի  տակ:

 

 

Բազոսկրի վնասվածքներ

 

Բազկոսկրի  վերին   վերջութի  ամենախոշոր   ոսկրն է:  Այն ավելի հաճախ  կոտրվում է վերին հատվածում՝ ուսահոդին  մոտ կամ  ոսկրի  մեջտեղում:  Ոսկրին վերին հատվածում  կոտրվածքները ավելի հաճախ հանդիպում են  տարեց մարդկանց կամ երեղաների մոտ:  Միջդեր ոսկրի  միջին  հատվածի  կոտրվածքները   հիմնականում  հանդիպում են երիտասարդների մոտ:

Բազկոսկրի  կոտրվածքի դեպքում  մեծ է  արյունատար անոթների  և  նյարդների վնասման հավանականությունը:  

 

Առաջին  օգնությունը

Ինչպես ուսահոդի  վնասվածքների ժամանակ  այս դեպքում  ես անշարժացրեք ամբողջ վերջույթը:  Անշարժացման  համար կարող եք    օգտագործել  կոշտ բեկակալ:

Բեկակալով  բազկոսկրը  անշարժացնելուց հետո  եռանկյունաձև   կամ փաթութային  վիրակապով  անշարժացրեք նաև ամբողջ վերին վերջույթը՝ նախօրոք  անութափոսում փոքր բարձիկ տեղադրելով:

 

ԱՐՄՆԿԱՅԻՆ ՀՈԴԻ  ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

 

Արմնկային հոդը  կազմվում է  բազկոսկրի  ստորին   և նախաբազկի   ոսկրերի վերին  հատվածներից:  Արմնկային  հոդի  վնասվածքները կարող են  հանգեցնել վերին վերջույթի  գործունեության   երկարատև  խանգարման: Արմնկաին  հոդում  հնարավոր  է կապանների  զգում,  հոդախախտ,  կամ այդ բոլորը միասին:

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ 

 

Արմնկի  վնասվածքի դեպքում  եթե  արմունկը  ծալած է  և ուղղելը ցավ է պատճառում  տուժածին  անշարժացրեք այն դիրքով   որով  հայտնաբերեք եք:  Բեկակալը տեղադրեք  անկյունագծով   վերջույթի տակ՝  ամրացնելով   այն դաստակի  մոտ բազուկի վրա: Եթե  արմունկը  ուղիղ է  ապա անշարժացրեք այդ դիրքով:

 

ՆԱԽԱԲԱԶԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Նախաբազկի  ոսկրերի  ծղիկոսկրի  և  ճաճանոսկրի կորվածքները  ավելի հաճախ

Հանդիպում են երեխաների մոտ:  Հնարավոր է  որ  միաժամանակ   երկու  ոսկրերն ել  կոտրվեն  բայց պարտադիր չէ որ  կոտրվածքները լինեն նույն շրջանում:  Հնարավոր է նաև  մեկ ոսկրի մեկուսացված կոտրածք:  Նախաբազկի կոտրվածքների   դեպքում լինում  են վերջույթի   ակնհայտ  ձևափոխություներ,  այն ստանում է Տ-ձև տեսքը:   Քանի որ նախաբազկի   վրա  զարկերակներն  որ նյարդներն  անցնում են ոսկրերի միջև, վերջիններից  կոտրվածքները կարող են  ուժեղ   արյունահոսություն  կամ շարժունակություն    անվերադարձ կորստի պատճառ  դառնալ:

 

Առաջին օգնություն  

 Նախաբասզկի և դաստակի   վնասվծքների դեպքում  բեկակալը  տեղադրելիս,  նախաբազկի  և ձեռքի   մկանները   թույլացնելու նպատակով,  ինչպես նաև մատները   հարմար դիրքում  պահելու  համար  տուժածի ափի մեջ  դրեք  փաթույթային  վիրակապի   փաթեթ   կամ գործվածքի կտոր:  Ամրացրեք   բեկակալը  և  անշարժացրեք   ամբողջ  վերջույթը   եռանկյունաձև   վիևակապերով

Դաստակի շրջանը   կապանների   մկանների   կամ ջլերի   ձգման   դեպքում տեղադրեք  ութաձև   ճնշող վիրակապ:

 

ՆԱԽԱԴԱՍՏԱԿԻ  ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

 

Նախադաստակը  ու դաստակը  առորյա   ակտիվ   գործունեության  պատճառով  հաճախ են վնասվում:  Սովերաբար  դժվար է որոշել   վնասվածքի  ճիշտ տեղը,  ուստի  ցուցաբերվող  առաջին օգնությունը  այդ դեպքում այնպիսիսնն է,  ինչպես    նախաբազկի  վնասվածքների դեպքում:

Նախադաստակի  կամ մատների  բազմաթիվ   փոքր ոսկրերը կարող են կատրվել:  Մատների    վնասվածքնեից  ավելի հաճախ հանդիպում  են կապանների   մկանների   ու ջլերի  ձգումն  ինչպես նաև հեդախախտեր:

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Նախադաստակը անշարժացնելու համար   վիրակապելուց   առաջ ափի եմջ դրեք   փաթույթային   վիրակապի   փաթեթ կամ  գործվածքի  կտոր  մետները  հարմար  դիրքում պահելու համար:  Մատների  ոսկրերի  կոտրվածքի   կամ հոդախախտի   դեպքում  կարող եք տեղադրել  փոքր բեկակալներ  օրինակ՝ պաղպաղակի փայտիկ և ամրացնել այն կպչուն  ժապավենով: Հոդախախտերի  դեպքում   մի՝ փորձեք  ոսկրերը  տեղը գցել: Միշտ դրեք սառը թրջոցներ  և բարձրացրեք վերջույթը:

 

ՍՏՈՐԻՆ   ՎԵՐՋՈՒՅԹԻ  ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Ստորին վերջույթի ոսկրերը   խոսոր են:  Դրանք  կրում են մարմնի  ողջ ծանրությունը:   Ստորին   վերջույթի  ոսկրերի   կոտրվածք  կարող է  առաջանալ   մեծ ուժի   ազդեցության տակ:

Ստերին վերջույթին արյուն է մատակարարում ազդրային  զարկերակը:

Ազդոսկրի   կոտրվածքի հետևանքով   այդ զարկերակը կարող է վնասվել՝ առաջացնելով կյանքին  անմիջական   սպառնացնող   ուժեղ   արյունահոսություն:

Ստորին  վերջույթի  վնասվածքների   դեպքում   ցուցբերվող առաջին օգնությունը  հիմնականում   նման է  ոսկրամկանային  բոլոր վնասվածքների   դեպքում ցուցաբերվող օգնությանը:

 

ԱԶԴՐՈՍԿՐԻ  ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Ազդրոսկրը   մարմնի   ամենախոշոր   ոսկրն է: Այն կրում է  մարմնի   ծանրության   մեծ մասը  կարևոր դեր ունի քայլելու և վազելու:  Ազդրոսկրի  վերի    ծայրը   կոնքի հետ   առաջանում   է կոնքաազդրային հոդը; Այդ հոդի  բնորոշ են  հատկապես ծերերին   որոնց  ոսկրերն կորցրելեն ճնկությունը:

Ազդրի   կոտրվածքների հետևանքով   հետևանքով   ընդհանուր  նշաների  հետ միասին  առաջանում են յուրահատուկ   ձևափոխումներ:  Կոտրվածքի   դեպքում  ազդրի մկանները   ուժեղ կծկվում են   փորձելով  անշարժացնել  կոտրված ոսկրի ծայրերը:   Դրա հետևանքով  վնասված վերջույթը  նկատելի է կարճանում  է և պտտվելով  շրջվում  է դեպի  դուրս կամ ներս:   Ազդրոսկրի   կոտրվածքները թե բաց թե փակ   կարող են կյանքին   սպառնացնող   արյունահոսության   պատճառ հանդիսանալ:

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Ազդրոսկրի լուրջ   վնասվծքների դեպքում    անշարժացրեք   վնասված վերջույթը  և օգնեք   տուժածին հարմար դիրք ընդունել:  Ազդրոսկրի  կոտրվածքների դեպքում   եթե  տուժածի  ոտքը գետնի վրա է  ապա մի տեղաշարժեք  այն, քանի որ  հատակը   ինքըստինքյան   հենարանի  բեկակալի  դեր է կատարում:

Դուք կարող եք անշարժացնել   վնասված վերջույթը   առողջի օգնութամբ: Հնարավորության  դեպքում ծածկոց կամ   որևէ այլ փափուկ   ներդիր տեղադրեք   տուժածի   ոտքերի արանքում:  Առողջ  ոտքը  զգուշությամբ մոտեցրեք  վնասված  ոտքին  ծնկերի կոճերի  տակով  անցկացրեք   եռանկյունաձև   վիրակապերը  վնասվածքից վերև և ներքև: Տեղադրեք  փափուկ ներդիրներ  միջազդրային   և միջսրունքային  շրջանում  կապելիս   ոսկրերի   տեղաշարժից   խուսափելու համար: Առաջին  հանգույցը  դրեք ծնկի շրջանում  կապելիս  ոսկրերի տեղաշարժից խուսափելու համար:  Առաջին հանգույցը  դրեք ծնկի շրջանում  հետո հանգուցեք վիրակապերը վնասվածքից վերև և ներքև:

Ազդրի  անշարժացման համար կարող եք օգտագործել կոշտ  բեկակալներ բոլոր դեպքերում  ընդգրկելով  երեք հոդերը  սրունքային ծնկային և կոնքազդրային:

Ազդրի  կոտրվածքի  դեպքում կարող է վնասվել ազդրի զարկերակը:

Դա կարող է ուժեղ արյունահոսության և շոկի  զարգացման  պատճառ դառնալ: Ձեռնարկեք  միջոցառումներ շոկի կանխագելմա համար: Հանգստացրեք  տուժածին  և օգնեք  նրան հանգիստ պառկել: Տուժածին շոկի դիրքի բերելիս  բարձրացրեք  միայն չվնասված ոտքը:

 

ԾՆԿԱՀՈԴԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Ծնկահոդը  մարմնի  ամենաարդ հոդն է:  Այն կախված է ազդրոսկրի ստորին հատվածից   մեծ  ետքի վերին  հատվախից և ծնկոսկրից:

Ծնկոսկրը ազատ տեղաշարժվող ոսկր Է որը գտնվում է   հոդի առաջային մակերեսին:

Ծնկահոդի  վնասվածքները բազմազան են  կապանների վնասվածք  հոդախախտ հոդի  կազմության մեջ մտնող  ոսկրերի կոտրվածքներ  և այլն:  Այդ վնասվածքների պատճառը կարող են լինել մեծ ուժ  արագություն և ճնկունություն պահանջվող շարժումներ: Ծնկահոդի վնասվածքներ կարող են լինել մարզիկների մոտ:

Ծնկոսկրը  հաճախ  և հեշտությամբ է  վնասվում; Այն կարող է վնասվե; ծնկի արջևի  մասերին մեծ ուժով հասցված հարվածից   օրինակ վթարի  ժամանակ ծնկով մեքենայի  ծնկով մեքենայի վահանակին հարվածելիս կամ  էլ ծնկի ընկնելիս:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ծնկահոդի  վնասվածքների   դեպքում  ճնշումով  վիրակապեք հոսը   դնելով ութաձև  վիրակապ:  Ծնկահոդի  լուրջ վնասվածքների դեպքում   անհրաժեշտ   է հոսն անշարժացնել   առանց  վերջույթի դիրքը փոխելու: Եթե  վնասված  վնասված  ոտքը ծալված է  ծնկահոդում  ապա անշարժացրեք  ծալած  դիրքում:  Իսկ եթե   ոտքը  ուղիղ  դիրքում  է ապա   անշարժացրեք  այնպես   ինչես ազդրի կոտրվածծքի ժամանակ:

 

ՍՐՈՒՆՔԻ  ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

 

Սրունքի վնասվաքների  դեպքում   կարող է առաջանալ մեկ կամ   միաժամանակ երկու  ոտքերի կոտրվածք:  Ավելի  հաճախ   հանդիպում է   երոկւ ոսկրերի   կոտրվածք:  Քանի որ  մեծ  ոլոքը գտնվում է   անմիջապես մաշկի  տակ սրունքի   կոտրվածքը  հաճախ   լինում է բաց: Սրունքի  վնասվածքների  դեպքում   կարող է   նկավել  վերջույթի   ձևի   զգալի   փոփոխություն   ցավ և վերջույթը  շարժելու անկարողություն:

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Սրունքի   կոտրվածքների   դեպքում  անշարժացրեք   վերջույթը   առողջ   վերջույթի  օգնությամբ  ինչպես ազդրի   կոտրվածքի   դեպքում:

Անշարժացման  համար  կարող եք  օգտագործել կոշտ    կամ փափուկ բեկակալներ:

 

ՍՐՈՒՆՔԱԹԱԹԱՅԻՆ   ՀՈԴԻ և ՈՏՆԱԹԱԹԻ   ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Սրունքաթաթային  հոդի  և ոտնաթաթի վնասվածքները   մեծ մասամբ   տեղի են   ունենում  ոտնաթաթի   ոլորման  հետևանքով:  Դրանք կարող են լինել   և՝  թևթև  ձգումներ  որոնք ուղեկցվում են  թևթևակի   այտուցով  ու թույլ ցավով   և անցնում են  վնասվածքից մի քանի օր հետո   և   հոդախախտ ու ծանր  կոտրվածքներ: Այս  շրջանի  վնասվածքները   հիմնականում  խիստ այտուցվում են:  Այդ  պատճառով  հաճախ   դժվար է  լինում որոշել վնասվածքի ծանրության աստիճանը, ուստի սրունքթաթային հոդի և ոտնաթաթի բոլոր վնոասվածքների դեպքում տուժածի ն ցուցաբերվոգշղ առաջին օգնությունը անպիսի է, ինչպես լուևջ վնասվածքի դեպքում:

Սրունքթաթային հոդի և ոտնաթաթի վնասվածք կարող է  առաջանալ նաև բարձրությունից անհաջող ցատկելիս: Այս դեպքում հնարավոր են ոչ միայն ոտթնաթաթի   և սրուքաթաթային հոդի վնասվածքներ   այլև ազդրի  կոնքի  աղնաշարի կոտրվածքներ:

 

ԱՌԱՋԻՆ  ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

դեպքում  դրեք ճնշող ութաձև վիրակապ:  Լրացուչիչ ճնշում  գործծադրելու       նպատակով   կարող եք օգտագործել   U-ձև   ներդիր   որը  կարելի է պատրատստել  ծալված  եռանկյունաձև   վիրակապից:  Տեղադրել      U-ձև   ներդիր կոճի շրջանում   և շարունակեք   վիրակապել:

Կոտրվածքների դեպքում   անհրաժեշտ է  տեղադրել     փափուկ    բեկակալներ օրինակ  բարձ կամ ծալված  ծածկոց և    և ամրացնել դրանք   եռանկյունաձև վիրակապերի օգնությամբ: 

 

 ԱՄՓՈՓՈՒՄ

 

  • Ոսկրմկանային վնասվածքների տեսակներն են կոտրվածք հոդախախտ  մկանների   ու ջլերի   ձգումն   պատռվածքներ:
  • Երբեմն դժվար է լինում կողմնորոշվել   թե տուժածի մոտ  ոսկրամկանային որ վնասվածքն է առկա:  Նման  դեպքերում   տուժածին   ցուցաբերվող առաին օգնությունն նույնն է   ինչ որ լուրջ վնասվածքների դեպքում:
  • Վերջույթների վնասվածքները կարող են   մարդուն երկար ժամանակով դարձնել անաշխատունակ:  Վերջույթների   վնասվածքների վտանգավորությունը  պայմանավորված է ուղեկցվող   արյունահոսությանբ և հնարավոր շոկի   զարգացմամբ:
  • Ոկրամկանային վնասվածքների դեպքում   առաջին օգնություն ցուցաբերելիս:
  • Խուսափեք շարժումներից որոնք տուժածին ցավ ու   անհարմարություն են պատճառում:
  • Դարդարեցրեք արտաքին արյունահոսությունը:
  • Հանգստացրեք տուժածին և օգնեք նրան հարմար դիքր ընդունել:
  • Անշարժացրեք մարմնի վնասված վերջույթը:
  • Քայլեր ձեռնարկեք ցավը և  շոկի   զարգացումը նվազեցնելու   հյուսվածքների  լրացուցիչ վնասումը կանխելու համար:
  • Սառեցրեք վնասված մասը:
  • Հնարավորության դեպքում բարձրացրեք   վնասված վերջույթը:
  • Տուժածին տեղափոխե;իս նախ համոզվեք  որ վնասված մասը ապահով անշարժացմած է:
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը   և գրանցեք տվյալները: