Նորություններ

Պաշտոնական

626 զանգ, տեխնածին բնույթի 32, սոցիալ-կենցաղային՝ 23 պատահար: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը.

11-07-2022



626 զանգ, տեխնածին բնույթի 32, սոցիալ-կենցաղային՝ 23 պատահար: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը.

Հուլիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 626 զանգ, որից 565-ը ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 32 կանչ, որից 27-ը՝ հրդեհների վերաբերյալ:

Ծառայության կենտրոնական և շրջանային բաժինների, ինչպես նաև տարածքային բաժանմունքների հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը:

Ըստ վիճակագրության՝ հրդեհների առաջացման պատճառը մարդկանց անուշադրությունն է, որնց մեծ մասը բռնկվել է հիմնականում չոր խոտածածկ տարածքներում:

Հրդեհի վերաբերյալ 27 կանչից 9-ը՝ գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, 4-ը՝ Մարտակերտի, 10-ը՝ Մարտունու և 4-ը՝ Ասկերանի շրջաններում:

Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգահեռ՝ Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն են ընթանում: Բերքն անկորուստ ամբարելու, հնարավոր վտանգները ժամանակին կանխելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, հացահատիկային մշակաբույսերի հարակից տարածքներում ծավալվել է հրշեջ հենակետեր՝ շուրջօրյա ծառայությամբ:

ՆԳ նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

Օձի հայտնաբերման վերաբերյալ 8 կանչ է գրանցվել, որից 4-ը՝ Ստեփանակերտ քաղաքում, 4-ը՝ Ասկերանի շրջանում: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, թունավոր սողունները հայտնաբերվել և վնասազերծվել են:

Շաբաթվա ընթացքում Փրկարարները կատարել են 6 փակված դռան և 1 վերելակի բացում, 6 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Ջրամատակարարում իրականացնելու նպատակով կատարվել է 1 ելք: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի:

Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են նռնականետի ՊԳ տեսակի 3 նռնակ, 1 հատ արկ, հրթիռակասետային 2 ռումբ:

Ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա համակարգված ռեժիմով:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112: