Նորություններ

Պաշտոնական

Հանրապետությունում հուլիսի 19-ին գրանցված հրդեհների մասին ամփոփ տեղեկագիր:

20-07-2022



Հուլիսի 19-ին ժամը 09:39-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 09:40-ին Մարտունու հրշեջ փրկարար մասի, Սպտակաշենի հենակետից, մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո, ժամը 09:50-ին, կանչի վայր է մեկնել նաև Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:10-ին, մարվել` ժամը 10:20-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 10 հա չոր խոտատարածք:

                                                                             ***

Հուլիսի 19-ին ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:00-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի հրշեջ փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել` ժամը 13:15-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 0,4 հա չոր խոտատարածք:

                                                                             ***
Հուլիսի 19-ին ժամը 14:29-ին տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:30-ին Լիսագորում տեղակայված հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր տեղ հասնելով ժամը 15:15-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին, մարվել` ժամը 16:25-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2հա չոր խոտատարածք, Վ. Ղ-ն (Քաշաթաղի շրջան Աղավնո համայնքի բնակիչ, ծնվ.1980թ ) պատկանող մեղվի դատարկ փեթակներ և
Ն. Ք-ն(Քաշաթաղի շրջան Աղավնո համայնքի բնակիչ, ծնվ.1979թ ) պատկանող չօգտագործվող անասնագոմի տանիքը լրիվությամբ ու չմշակված այգին , վնասների չափը ճշտվում է:

                                                                             ***
Հուլիսի 19-ին ժամը 17:14-ին 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի հարակից չոր խոտատարածքում հրդեհ է բռնկվել: Ժամը 17:15-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր : Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:35-ին, մարվել` ժամը 17:40-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 0,5 հա չոր խոտատարածք:

                                                                             ***
Հուլիսի 19-ին ժամը 19:47-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ.Հարությունյան 25 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ահազանգն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲԸ: Ժամը 19:48-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ այրվում է չոր խոտատարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 20:00-ին, լիամարվել`ժամը 20:13-ին : Հրդեհի հետևանքով Մ. Ա-ն (ծնվ 1985թ., քաղաք Ստեփանակերտ Գ.Հարությունյան 25) և Ա. Հ-ն (ծնվ 1964թ., քաղաք Ստեփանակերտ Գ.Հարությունյան 21) պատկանող բնակելի տների տնամերձ տարածքում այրվել է մոտ 10 × 30 մ չոր խոտատարածք, աղբ և ծխահարվել է մեկ բերքատու ծառ:
Արձանագրված հրդեհի դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Հաշվի առնելով անոմալ եղանակային պայմանները ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները :