Նորություններ

Պաշտոնական

ԱԻ պետական ծառայության սակրավորները, այրման եղանակով, ոչնչացրել են հայտնաբերված հրթիռը:

29-07-2022



Հուլիսի 29-ին ժամը 13:54-ին 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար` Ա.Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք:

Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240մմ հրթիռ է :

Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել: