Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 03.08.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 04.08.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

03-08-2022


Բնածին պատահարներ

Հրդեհ

 

Օգոստոսի 3-ին ժամը 11:53-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ.Չալյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:52-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Գիշի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:53-ին Մարտունու ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 11:59-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել` ժամը 12:30-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:40-ին: 

Ըստ  Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ.Չալյանից  ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է  մոտ 3000 մ2  չոր  խոտատարածք:  

 Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                           ***

Օգոստոսի 3-ին ժամը 17:08-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ կրտ. ս-նտ Ա.Պետրոսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:07-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 17:08-ին Ասկերանի ՀՓՄ-ից մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 17:14-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարել են սեփական ուժերով: Այրվել է չոր խոտատարածք: Տարածքը զննելուց հետո, համոզվելով, որ վտանգ չկա մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:47-ին:

                                                                                                   ***

 Օգոստոսի 3-ին ժամը 18:47-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ կրտ. ս-նտ Ա.Պետրոսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:46-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Ասկերան քաղաքի մոտակա տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 18:47-ին Ասկերանի ՀՓՄ-ից մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 18:51-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարել են սեփական ուժերով: Այրվել է չոր խոտատարածք: Տարածքը զննելուց հետո, համոզվելով, որ վտանգ չկա մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:19-ին:

          

Տեխնածին պատահարներ

Հրդեհ

 

Օգոստոսի 3-ին ժամը 15:22-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:21-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 15:22-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր հրդեհը մարելու նպատակով  և տեղ է հասել ժամը 15:32-ին (վերադարձ` ժամը 20:48-ին): Տեղ հասնելուց պարզվել է, որ Դրմբոն համայնքի մոտակայքում տեղակայված «N» զորամասում պայթյունից հրդեհ է բռնկվել: Ժամը 15:28-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից օգնության է մեկնել ԱԱՀՍ «ՈւԱԶ»   մեքենան  իր  մարտական հաշվարկով: (վերադարձ` ժամը 20:40-ին): Ժամը 16:54-ին Մարտակերտի ՀՓՄ-ից օգնության է մեկնել «Ուրալ»  մակնիշի հրշեջ մեքենան  իր  մարտական հաշվարկով և տեղ է հասել` ժամը 18:05-ին (վերադարձ` ժամը 23:45-ին): Ժամը 17:25-ին Մարտակերտի ՀՓՄ-ից օգնության է մեկնել «Կամազ»  մակնիշի հրշեջ մեքենան  իր  մարտական հաշվարկով և տեղ է հասել` ժամը 18:25-ին (վերադարձ` ժամը 23:45-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել` ժամը 20:25-ին:

Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է «N» զորամասին պատկանող բեռնատար ավտոմեքենա զինամթերքով բարձված:

                                                                                                     ***

 Օգոստոսի 3-ին ժամը 21:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21:19-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի «N» զորամասի տարածքում բռնկված հրդեհի մասին: Ժամը 21:20-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից   հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր հրդեհը մարելու նպատակով  և տեղ է հասել ժամը 21:30-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել` ժամը 22:05-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:35-ին:

Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով «N» զորամասի տարածքում այրվել է վառելափայտ:

                                                                                            ***

Օգոստոսի 3-ին ժամը 23:41-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․ Մ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ն.Ստեփանյան 20 բն  հասցեում հրդեհ է բռնկվել: Ժամը 23:42-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Կամազ»  մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  23:49-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարել են սեփական ուժերով: Այրվել է ներքնակ: Տարածքը զննելուց հետո, համոզվելով, որ վտանգ չկա մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 00:16-ին:

                                                                                          ***

Օգոստոսի 4-ին ժամը 08:42-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․Խ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց փողոցում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: Ժամը 08:43-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  08:46-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհ չկա, ավտոմեքենայում տեղի ունեցել էլեկտրալարերի կարճ միացում: Վերադարձ մշտական տեղակայման վայր` ժամը 09:12-ին:

 Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 4-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Մ.Մելքումյանից ստացված տեղեկության նախնական տվյալներով Վարդան Ենգիբարյանին (Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ) պատկանող «Մերսեդես» մակնիշի 43ML333 պ/հ ավտոմեքենայում տեղի ունեցել էլեկտրալարերի կարճ միացում:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

           

Զինամթերքի հայտնաբերում

 

Օգոստոսի 3-ին ժամը 15:48-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ․ Կ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում հայտնաբերվել է զինամթերք: Նախնական տվյալներով մեկ միավոր հրթիռակասետային ավիառումբ: Ահազանգը ընդունվել է ի գիտություն արձագանքման համար:

 

Զինամթերքի  ոչնչացում

 

Օգոստոսի 4-ին  ժամը 08:08-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Կ.Մուսաելյանից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից ժամը 16:00-ին Ստեփանակերտ քաղաքի «Մազի կամուրջ» տեղանքում իրականացվելու է պայթյուն`145 գ  տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր:

 

Կենցաղային պատահարներ

 

Օգոստոսի 3-ին ժամը 09:06-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ․Հ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2Բ  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:07-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 09:41-ին:

                                                                                             ***

Օգոստոսի 3-ին ժամը 12:07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․յ Գ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 3 բն  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:08-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը   ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:55-ին:

                                                                                         ***

Օգոստոսի 3-ին ժամը 16:30-ին ԱԻՊԾ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մ-ր Մ.Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի 613vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ` օգնություն ցուցաբերելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 18:48-ին:

Այլ զանգ

Օգոստոսի 3-ին ժամը 09:22-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս.Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:22-ին ԱԻՊԾ աշխատակիցները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Ասկերանի շրջան Պատարա համայնքի տարածքում գտնվող ճամբար` ուսումնական պարապմունքներ անցկացնելու նպատակով: Պարապմունքներն ավարտելուց հետո ԱԻՊԾ աշխատակիցները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 18:15-ին:

                                                                                                  ***

Օգոստոսի 3-ին ժամը 10:37-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ կրտ. ս-նտ Ա.Պետրոսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:37-ին ԱԻՊԾ աշխատակիցները Ասկերանի ՀՓՄ-ից «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենյով մեկնել են Ասկերանի շրջանի Բերքաձոր, Աստղաշեն, Դահրավ, Խանցք և Պատարա համայնքներ` տեսչության կողմից դպրոցների ստուգում իրականացնելու նպատակով: Վերադարձ` ժամը 14:41-ին:

                                                                                        ***

 Օգոստոսի 3-ին ժամը 16:30-ին ԱԻՊԾ ՔՊ ևԱՀՎ շտաբի ԱՀ, Ծ և ԿԱ բաժնի սպա, փ/ծ լ-նտ Մ.Սարգսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան 100 հասցե` տեսախցիկի սպասարկման նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր` ժամը 17:55-ին:

                                                                                                     ***

 Օգոստոսի 3-ին ժամը 18:27-ին ԱԻՊԾ ՔՊ ևԱՀՎ շտաբի ԱՀ, Ծ և ԿԱ բաժնի սպա, փ/ծ լ-նտ Մ.Սարգսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:27-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 հասցե` կապի բարելավման նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր` ժամը 20:38-ին:

Տեխնիկական սպասարկում

 

Օգոստոսի 3-ին ժամը 09:55-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Մ.Մելքումյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:55-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «Ռենո» մակնիշի  հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից պոմպի ծորակի վերանորոգման նպատակով: Ժամը 16:55-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի: