Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 04.08.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 05.08.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

04-08-2022


Տեխնածին պատահարներ

Հրդեհ

Օգոստոսի 4-ին ժամը 09:02-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:59-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով «N» զորամասի  տարածքում  այրվում է 03.08.2022թ այրված ավտոմեքենայի մնացորդները: Ժամը 09:00-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր հրդեհը մարելու նպատակով  և տեղ է հասել ժամը 09:10-ին :Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել` ժամը 10:55-ին: Հրդեհը մարելուց  հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը 11:56-ին:  

Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ   ենթ. Ա.Ասրյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով «N» զորամասի տարածքում  այրվել է 03.08.2022թ. այրված ավտոմեքենայի մնացորդները և ածխացած զինվորական գույքը :

                                                                                                ***

Օգոստոսի 4-ին ժամը 11:56-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արայիկ Բալայանից ահազանգ է ստացվել,որ  Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 60 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով  բնակելի շենքի մուտքում այրվում է  էլեկտրավահանակ: Հաղորդվել է «Արցախէներգո» ՓԲԸ  դիսպետչերին: Ժամը 11:57-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի   հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է դեպքի  վայր, որը տեղ է հասել ժամը 12:02-ին:Հրդեհը մարել են ձեռքի միջոցներով : Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել` ժամը 12:09-ին: Մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը 12:20-ին:

Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Ս.Ավանեսյանից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 60 հասցեում` բնակելի շենքի մուտքում   էլեկտրոլարերի  կարճ  միացումից  էլեկտրավահանակում  այրվել  է 1հատ էլեկտրական անջատիչ :

Հաղորդագրությունը  փոխանցվել  է  ԱՀ  ԱԱԾ  և  ԱՀ  ՆԳՆ ոստիկանության     հերթապահ  մասեր:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում  ՊՀ  և  ՏԱ  տեսչությունը:

 

Զինամթերքի հայտնաբերում  և  ոչնչացում

Օգոստոսի   4-ին ժամը 09:05-ին  քաղաքացի  Ա․ Ա-ից  ահազանգ է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում  Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի տարածքում   հայտնաբերել է զինամթերք,նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ժամը 09:37-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական  խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր հայտաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով : Ժամը 10:25-ին վերը նշված տարածքում  իրականացվել է  190գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 10:44-ին:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ  ԱԱԾ ,ԱՀ ՆԳՆ ոստիկանության,  ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր և Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:

 

Հետախուզական աշխատանքներ

Օգոստոսի 4-ին ժամը 10:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս.Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական  խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի տարածք հետախուզական աշխատանքներ իրականացնելու  նպատակով: Աշխատանքներն ավարտելուց ․

 

Բնածին պատահարներ

Հրդեհ

Օգոստոսի 4-ին ժամը 12:36-ին քաղաքացի Վ․Ա-ից     ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ  թաղամասում   հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է   չոր  խոտատարածք:   Ժամը  12:37-ին  ՓՈՒՎ  ՀՓՄ-ից  «Ռենո»  մակնիշիհրշեջ  մեքենան  իր  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը   12:48-ին: Տեղ հասնելուց պարզվել է,որ հրդեհը մարել են տեղի ուժերով :Մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը 13:25-ին:

Ըստ ՓՈՒՎ  ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Ս.Ավանեսյանից  ստացված տեղեկության նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ  թաղամասում Ա․ Մ-նին պատկանող բնակելի տան տնամերձ տարածքում այրվել է մոտ  15 X15 մ   չոր խոտատարածք :

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                      ***

Օգոստոսի 5-ին ժամը 02:36-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Գ.Բաղդասարյանից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:34-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու  շրջանի Գիշի համայնքի  տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 02:35-ին Մարտունու ՀՓՄ-ից  «Կամազ» մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 02:44-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել` ժամը 03:25-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման  վայր ՝ ժամը 03:55-ին: 

Ըստ  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Գ.Բաղդասարյանից  ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է  մոտ 0.5 հա չոր  խոտատարածք և թփուտներ:  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Այլ զանգ   

Օգոստոսի  4-ին ժամը 10:37-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:37-ին Մարտակերտի  ՀՓՄ-ից   հրշեջ-փրկարարները  «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են  Մարտակերտ քաղաքի  Ազատամարտիկների փողոց`բենզալցակայան, Մարտակերտի  ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ ` դիզվառելիք   տեղափոխելու նպատակով : Վերադարձ մշտական տեղակայման  վայր`ժամը 15 :29-ին:

                                                                                         ***        

Օգոստոսի  5-ին ժամը 08:10-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:05-ին Մարտակերտի զինկոմիսարիատում  սկսվել է մասնակի զորահավաք :

 

Հոսանքազրկում

Օգոստոսի   4-ին  ժամը 10:50-ին  Շուշիի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Մ.Օրդիյանցից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ին  Շուշիի շրջանը հոսանքազրկվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ժամը 19:19-ին հոսանքի մատակարարումը վերականգնվել է :