Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 07.08.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 08.08.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

07-08-2022


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի  ոչնչացում

Օգոստոսի 7-ին ժամը 09:50-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ԱԻՊԾ սակրավորական խումբը Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի տարածքում ժամը 10:00-ին, ժամը 10:30-ին, ժամը 11:00-ին, ժամը 11:30-ին և ժամը 12:00-ին իրականացվելու են պայթյուններ յուրաքանչյուրը` 25 կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

           

Կենցաղային պատահարներ

Օգոստոսի 7-ին ժամը 18:00-ին ԱԻՊԾ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մ-ր Մ.Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի Աստղածեն համայնքի տարածք` տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 19:27-ին:

Օձի հայտնաբերում

Օգոստոսի 7-ին ժամը 19:29-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Պ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում, բնակելի տան մեջ օձ է հայտնաբերվել, անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը: Ժամը 19:30-ին  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը «ՈՒԱԶ»  մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և տեղափոխել օձը անվտանգ տարածք: Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ  օպերատիվ  խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:30-ին: