Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 08.08.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 09.08.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

08-08-2022


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում  և  պահեստավորում

Օգոստոսի  8-ին ժամը 09:15-ին Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ.ենթ. Յա.Մարտիրոսյանից տեղեկություն է ստացվել,որ ժամը 09:10-ի սահմաններում Ասկերանի  շրջանի Նախիջևանիկ  համայքի ղեկավար Ս․ Պ-ը նույն համայնքի  տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով  մեկ  միավոր «Φ-1» տիպի ձեռքի նռանկ: Ժամը 09:39-ին Ասկերանի ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով  մեկնել է  կանչի վայր և հայտնաբերված մեկ  միավոր «Φ-1» տիպի ձեռքի նռանկը տեղափոխել Ասկերանի ՀՓՄ-ի տարածք պահեստավորման նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 11:12-ին :

Զինամթերքի հայտնաբերում  և  ոչնչացում

 Օգոստոսի  8-ին ժամը 09:30-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Գ.Բաղդասարյանից   տեղեկություն է ստացվել,որ ժամը 08:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ Լ․ Ա-ը նույն համայնքի տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով մեկ  միավոր հակահետևակային ական: Ժամը 09:40-ին Մարտունու ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով  մեկնել է  կանչի վայր և 10:45-ին վերը նշված համայնքի  տարածքում իրականացրել է 1կգ 60գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն : Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 11:55-ին

           Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ և   ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

***

           Օգոստոսի  8-ին ժամը 12:01-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Գ.Բաղդասարյանից   տեղեկություն է ստացվել,որ ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի  բնակիչ Ա․ Վ․ը նույն քաղաքի հարակից «Մուղանլու» կոչվող տեղանքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով մեկ  միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ժամը 12:05-ին Մարտունու ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով  մեկնել է  կանչի վայր և 12:45-ին վերը նշված տեղանքում իրականացրել է 227գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:05-ին

           Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ և   ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

 

Զինամթերքի   ոչնչացում

           Օգոստոսի  8-ին ժամը 11:14-ին Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ.ենթ. Յա.Մարտիրոսյանից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:13-ին Ասկերանի ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով  Ասկերանի ՀՓՄ-ում պահեստավորված մեկ  միավոր «Φ-1» տիպի ձեռքի նռանկը, մեկ միավոր 60մմ ականանետի ականը և  մեկ միավոր նռնականետի նռնակը տեղափոխել է  նույն  շրջանի «Փրմքե» կոչվող տեղանք   ոչնչացնելու նպատակով :Ժամը 12:15-ին վերը նշված տեղանքում իրականացվել է  900 գ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:35-ին

           Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ  և  ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

 

Զինամթերքի հայտնաբերում 

           Օգոստոսի  9-ին ժամը 08:33-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Հ.ավետիսյանից  տեղեկություն է ստացվել,որ ժամը 08:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի  բնակիչ Ա․ Ս-նը  նույն քաղաքի  ջրամբարի հարակից տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով երեք  միավոր հրթիռակասետային  ավիառումբ: Ահազանգը ընդունվել է ի գիտություն  արձագանքման համար:

 

Կենցաղային պատահարներ

Օգոստոսի   8-ին ժամը 09:20-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մ-ր  Մ.Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոց՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (բարձունքային աշխատանքներ): Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 10:02-ին:

                                                                                                 ***

 Օգոստսի  8-ին ժամը 10:40-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Ս.Ավանեսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:40-ին   ՓՈՒՎ ՀՓՄ-ից  «Ռենո»  մակնիշի    հրշեջ  մեքենան  իր  մարտական հաշվարկով  մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 3 նրբ.  `տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 11:55-ին:

                                                                                                ***

Օգոստոսի 8-ին ժամը 14:14-ին Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ.ենթ. Յա.Մարտիրոսյանից     տեղեկություն է ստացվել,որ ժամը 14:14-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Ասկերան քաղաքի Ն.Ստեփանյան  հասցե  բնակարանի  մուտքի դուռը բացելու նպատակով,որի ներսում գտնվում է անչափահաս երեխա: Օգնություն ցուցաբերելուց հետո  հրշեջ-փրկարարները  վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 14:30-ին:

 

Այլ զանգ   

Հոսանքազրկում

Օգոստոսի   8-ին  ժամը 09:52-ին  Շուշիի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Ի.Միքայելյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:50-ին  Շուշիի շրջանը հոսանքազրկվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ժամը 18:06-ին հոսանքի մատակարարումը վերականգնվել է :

 

Տեխնիկական սպասարկում            

Օգոստոսի  8-ին ժամը 09:43-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Հ.ավետիսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:43-ին Մարտակերտի  ՀՓՄ-ի «ԶԻԼ-130» մակնիշի հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով (փրփրաբաքի ծորակների  վերանորոգում):Ժամը 16:05-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

                                                                                                      ***

Օգոստոսի 8-ին ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Ս.Ավանեսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով(ՏՍ-1): Ժամը 17:05-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի :