Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 09.08.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10.08.2022թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09-08-2022


Տեխնածին պատահարներ

 

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում   Օգոստոսի 9-ին ժամը 11:26-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ կրտսեր սերժանտ Ա. Պետրոսյանից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում հայտնաբերվել է մեկ միավոր անհայտ տիպի զինամթերք: Ժամը 11:46-ին Ասկերանի ՀՓՄ-ից սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են նշված համայնքի տարածք՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Տեղ հասնելով հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են Ասկերանի շրջանի «Փրմքե» կոչվող տարածք` ոչնչացման նպատակով: Ժամը 12:40-ին իրականացվել է պայթյուն՝ մեկ միավոր ավիացիոն ռումբ 600գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:03-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

 

Զինամթերքի ոչնչացում          

Օգոստոսի 10-ին ժամը 08:33-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից     Մուսաելյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:00-ին Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ հայտնաբերված զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է պայթյուն՝ 400գ տրոտիլի էկվիվալենտ  հզորությամբ:

Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտունու շրջանային ԱԻ բաժնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

 

Հոսանքազրկում

Օգոստոսի 9-ին ժամը 10:25-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա   Ի. Միքայելյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:25-ին պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու հետևանքով հոսանքազրկվել են Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հինշեն և Նորշեն համայնքները: Ժամը 17:36-ին հոսանքի մատակարարումը վերականգնվել է:

                                                                                                         ***

Օգոստոսի 9-ին ժամը 13:05-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի դիսպետչեր, փ/ծ սերժանտ        Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:45-ին վթարի հետևանքով հոսանքազրկվել են Մարտունու շրջանի մի շարք համայնքներ: Ժամը 15:00-ին հոսանքի մատակարարումը վերականգնվել է:

 

 

 

 

 Բնածին պատահարներ         

           

Հրդեհներ

Օգոստոսի 9-ին ժամը 20:35-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Թ. Ա-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբաման: Ժամը 20:36-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ՌԵՆՈ» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 20:42-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, լիկվիդացվել` ժամը 20:50-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 21:12-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Ա. Հարությունյանի նախնական տվյալներով այրվել է աղբ՝ երկու աղբարկղում:  

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                                     ***

Օգոստոսի 9-ին ժամը 22:03-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Լ. Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:02-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտակերտ քաղաքի Աբովյան փողոցում` բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 22:03-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-58815Լ» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 22:05-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, լիկվիդացվել` ժամը 22:20-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:27-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Լ. Գյուրջյանի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մոտ 50մ2:       

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Կենցաղային պատահարներ          

Օգոստոսի 9-ին ժամը 09:57-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Հայրիյանից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարոյան 1 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:58-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ վերելակը բացել են տեղի ուժերով: Հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 10:15-ին:

                                                                                                     ***

Օգոստոսի 9-ին ժամը 12:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Գ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 52 շենքի հասցեում փակվել է մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը     12:12-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր, օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ մուտքի դուռը բացել են տեղի ուժերով: Հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:39-ին:

                                                                                              ***

Օգոստոսի 9-ին ժամը 14:18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Հ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշ 6 շենք հասցեում փակվել է մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:19-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:43-ին:

                                                                                                     ***

Օգոստոսի 9-ին ժամը 18:20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ի. Բ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 8ա շենք բն. 17 հասցեում փակվել է մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:21-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:44-ին:

                                                                                                     ***

Օգոստոսի 9-ին ժամը 21:35-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա  Ի. Միքայելյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21:34-ին Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածք բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո             հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 22:09-ին:

                                                                                                     ***

Օգոստոսի 9-ին ժամը 22:45-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ղազարյանից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան 123 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 22:46-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:58-ին:

 

 Այլ զանգեր

 

Հետախուզական աշխատանքներ

Օգոստոսի 9-ին ժամը 09:20-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ                   Ս. Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Մարտակերտի շրջանի Ղազանչի համայնքի տարածք՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:56-ին:

       

Տեխնիկական սպասարկում 

 Օգոստոսի 9-ին ժամը 16:59-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան             Ա. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:59-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 17:47-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

 

Ի լրացում

Օգոստոսի 9-ին ժամը 09:47-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Լ. Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, ժամը 08:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի տարածքում հայտնաբերված զինամթերքին ի լրացում: Ժամը 09:47-ին Մարտակերտի ՀՓՄ-ից սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր՝ զինամթերքը ոչնչացնելու նպատակով: Ժամը 10:30-ին իրականացրել է պայթյուն 450գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ: Ժամը 11:30-ին և ժամը 11:40-ին «Դիմյա» կոչվող տեղանքում իրականացրել է երկու պայթյուն յուրաքանչյուրը 173գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:10-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: