Նորություններ

Պաշտոնական

42 հրդեհի դեպք մեկ շաբաթվա ընթացքում, ԱԻ պետական ծառայությանն ամփոփում է օգոստոսի 15-ից 21-ն ժամանակահատվածը:

22-08-2022




Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1376 ահազանգ, որից 1239-ը ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին 18, բնածին 21 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:
Հրդեհների կտրուկ աճի պատճառով ծառայության կենտրոնական ապարատի հրշեջ-փրկարար մասն ու արագ արձագանքման հատուկ ստորաբաժանմանհերթապահ խմբերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և հանրապետության առավել ռիսկային շրջաններում իրականարցել շուրջօրյա հերթապահություն:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 42 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:
Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 10 դռան բացում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, մեկ դեպքում իրականացվել է բարձունքային աշխատանքներ և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:

Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 52 պայթուցիչ, հակատանկային 1 ական, 7 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 13 ական, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, 25 ձեռքի և 12 նռնականետի նռնակ:

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112: