Նորություններ

Պաշտոնական

Հրդեհի բռնկման վերաբերյալ 5 կանչ`մեկ օրվա ընթացքում

15-09-2022



Սեպտեմբերի 15-ին ժամը 09:35-ին Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի ղեկավարից տեղեկություն է ստացվել՝ համայնքի  տարածքում  բռնկված հրդեհի մասին:
Ժամը 09:36-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Հրդեհը  մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել` ժամը 10:25-ին: Այրվել է մոտ 40x80 մ  չոր խոտատարածք և թփեր:
 
Հրդեի բռնկման վերաբերյալ հաջորդ կանչը ստացվել է ժամը 11:00-ին՝ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու և հրդեհային սպառնալիքները ժամանակին չեզոքացնելու նպատակով՝ ժամը 11:01-ին Ասկերանի  ՀՓՄ-ի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր: Հրդեհը  մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել` ժամը 13:15-ին: Այրվել է մոտ 2 հա  չոր խոտածածկույթ:
 
Սեպտեմբերի 15-ին ժամը 13:35-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել Քռասնի համայնքի  տարածքում  բռնկված հրդեհի մասին:
Ժամը 13:36-ին փրկարար ուժերի վարչության ՀՓՄ-ից  մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Հրդեհը  մարվել է ժամը 14:22-ին: Այրվել է մոտ 30x30 մ  չոր խոտ:
                                                                
 
Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ հերթական տեղեկությունը ստացվել է ժամը 13:37-ին: Ժամը 13:38-ին ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության  պահպանման բաժանմունքի  «ՈՒՐԱԼ» մակնիշի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր և իրականացրել մարման աշխատանքներ: Այրվել է մոտ 30x30մ  չոր խոտ և բերքատու ծառեր:
 
Ժամը 11:17-ին Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից տեղեկություն է ստացվել՝ Չարեքտար համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:18-ին Մարտակերտի շրջանային բաժնի  հրշեջ փրկարար մասին կից Գետավանի հրշեջ փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ  մեկնել է կանչի վայր և իրականացրել շիջման ու մարման աշխատանքներ : Հրդեհը  մեկուսացվել է ժամը 11:45-ին, մարվել` ժամը 12:00-ին: Այրվել է թփեր մոտ 2 հա չոր խոտի ենթատարածք:
Դեպքերի վերաբերյալ ստուգումներ  է  իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը :
 
Հրկիզումներից, կրակի հետ անզգույշ վարվելուց և հրդեհային անվտանգության կանոնները խախտելուց առաջացած հրդեհները ահռելի վնաս են հասցնում տնտեսությանը, մարդկանց անձնական սեփականությանը, կյանքին և առողջությանը։ Հրդեհների առաջացման ստույգ պատճառների հայտնաբերումը թույլ է տալիս պարզել հանցակազմի առկայությունը կամ դրա բացակայությունը, օգնում է մշակել և իրագործել կոնկրետ միջոցառումներ հրդեհների կանխարգելման ուղղությամբ։ Այստեղ մեծ դերակատարում է հատկացված պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ հրդեհներն առաջանոմ են հիմնականում բնակչության անզգուշության հետևանքով : Ուստի, ԱԻ պետական ծառայությունը հորդորում է կրակի հետ զգույշ վարվել և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները :