Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 19.09.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 20.09.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

19-09-2022


Տեխնածին պատահար

Զինամթերքի հայտնաբերում              

Սեպտեմբերի  19-ին ժամը 12:54-ին քաղաքացի  Ս. Շ-ից  ահազանգ է ստացվել, որ 17.09.2022թ ժամը 13:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի  Կարմիր Գյուղ համայնքի հարակից տարածքում   հայտնաբերել է  նախնական տվյալներով մեկ  միավոր «БМ-21» տիպի  հրթիռ: Հաղորդագրությունը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության  սակրավորներին` արձագանքման համար:

 

Զինամթերքի հայտնաբերում  և  ոչնչացում

Սեպտեմբերի  19-ին ժամը 09:20-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Գ.Բաղդասարյաից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ Ղ.Ա-նը Մարտունի քաղաքի հարակից  տարածքում   հայտնաբերել է  նախնական տվյալներով երկու  միավոր հրթիռակասետային  ավիառումբ: Ժամը 09:48-ին Մարտունու ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի   ավտոմեքենայով  մեկնել է  կանչի վայր  և ժամը 10:40-ին վերը նշված տեղանքում  իրականացրել է 460գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո ժամը 10:45-ին սակրավորական խումբը մեկնել  նույն շրջանի Թաղավարդ  համայնքի տարածք (զինամթերքի ոչնչացում):

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

                                                                                      ***

Սեպտեմբերի  19-ին ժամը 09:20-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ.  Գ.Բաղդասարյաից   տեղեկություն է ստացվել, որ  ժամը 09:10-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ   Համայակ Ասրյանը նույն շրջանի Թաղավարդ համայնքի տարածքում   հայտնաբերել է  նախնական տվյալներով մեկ  միավոր հրթիռակասետային  ավիառումբ: Ժամը 10:45-ին Մարտունի քաղաքի հարակից  տարածքից   սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով  մեկնել է  կանչի վայր  և ժամը 12:25-ին վերը նշված համայնքում  իրականացրել է 150գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:45-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

 

Զինամթերքի   ոչնչացում

Սեպտեմբերի 19-ին ժամը 09:43-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է, որ ժամը 09:43-ին  Մարտակերտի  ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է  Մարտակերտ քաղաքի  էներգետիկների  փողոց ՝ 11.09.22թ  ժամը 18:40-ի սահմաննրեում հայտնաբերված մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբը  ոչնչացնելու   նպատակով և ժամը 10:40-ին վերը նշված տարածքում իրականացվել է 173 գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն ): Աշխատանքներն ավարտելուց հետո ժամը 10:48-ին սակրավորական խումբը մեկնել  նույն շրջանի Հարությունագոմեր համայնքի տարածք (զինամթերքի ոչնչացում):

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր :

                                                                                             ***

Սեպտեմբերի  19-ին ժամը 10:48-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:48-ին  Մարտակերտի ՀՓՄ-ի սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Մարտակերտ քաղաքի  էներգետիկների  փողոցից  մեկնել է  նույն շրջանի  Հարությունագոմեր  համայնքի  տարածքում ՝ 13.09.22թ  ժամը 19:35-ի սահմաննրեում հայտնաբերված մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբը  ոչնչացնելու   նպատակով և ժամը 12:15-ին վերը նշված տարածքում իրականացվել է  173 գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:35-ին:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր :

Ականազերծման աշխատանքներ

Սեպտեմբերի 20-ին ժամը 08:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի ավագ սպա, փ/ծ ավագ լեյտենանտ Ս.Բալայանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 80:00-ին ԱԻՊԾ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի տարածք` ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով:  

 

Բնածին պատահարներ

Հրդեհ

Սեպտեմբերի 19-ին ժամը 14:02-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Գ.Բաղդասարյանից տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:00-ին Մարտունու ՀՓՄ-ին կից Կարմիր Շուկայի ՀՓՋ-ի  «Ուրալ»  մակնիշի  հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 14:05-ին: Հրդեհը  մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել` ժամը 17:30-ին: Հրդեհը  մարելուց  հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը 14:45-ին:

Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Գ.Բաղդասարյանից ստացված տեղեկության նախնական տվյալներով  այրվել է մոտ 25 հա չոր խոտատարածք, հնձած դաշտ և  թփուտներ:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                            ***

Սեպտեմբերի 19-ին ժամը 15:54-ին Ասկերանի   շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Գ.Խոսրովյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:53-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Ասկերանի շրջանի Հարավ  համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 15:55-ին ՓՈւՎ  ՀՓՄ-ից    «ՌԵՆՈ»  մակնիշի  հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 16:26-ին (վերադարձ` ժամը20:17-ին): Ժամը 16:50-ին օգնության է մեկնել ՓՈւՎ ՀՓՄ-ի «Կամազ»  մակնիշի   հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  և  տեղ է հասել ժամը 17:28-ին (վերադարձ`ժամը 20:55-ին): Ժամը 16:56-ին օգնության է մեկնել ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը   «ՈւԱԶ»  մակնիշի  ավտոմեքենայով:   Տեղ է հասել ժամը 17:16-ին (վերադարձ`ժամը 18:51-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել` ժամը 19:16-ին:

Ըստ ՓՈՒՎ  ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մարտիրոսյանից ստացված տեղեկության նախնական տվյալներով այրվել է  մոտ  45 հա  չոր  խոտատարածք և մոշի թփեր:                  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: 

Կենցաղային պատահարներ

 Սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ին Շուշիի ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Մ.Օրդիյանցից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ին Շուշիի ՀՓՄ-ից  «Կամազ»  մակնիշի  հրշեջ-մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Մեծ Շեն համայնքի տարածք տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 11:35-ին:

                                                                                                      ***

Այլ զանգ

Սեպտեմբերի  19-ին ժամը 12:38-ին  ԱԻՊԾ ՔՊ և ԱՀՎ շտաբի ԱՀԾ և ԿԱ բաժնի ավագ սպա, փ/ծ կ-ն Ռ.Մուսայելյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:38-ին կապի  աշխատակիցները «ՈՒԱԶ» մակնիշի   ավտոմեքենայով մեկնել են Մարտունու շրջանի քաղաք Ճարտար՝ կապի միջոցների բարելավման նպատակով: Վերադարձ  մշտական  տեղակայման   վայր՝ ժամը 18:00-ին:

Տեխնիկական սպասարկում

Սեպտեմբերի  19-ին ժամը 09:30-ին  ԱԻՊԾ ՔՊ ևԱՀՎ շտաբի ԱՀ, Ծ և ԿԱ բաժնի սպա, փ/ծ  լ-նտ Ս.Սարգսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:30-ին  «ՈՒԱԶ» մակնիշի   ավտոմեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով (շարժիչի յուղի փոխարինում) և մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Մադաթովի փողոց` արհեստանոց: Ժամը 10:55-ին ավտոմեքենան  վերադարձել է մշտական տեղակայման վայր և  դրվել  մարտական հաշվարկի:

                                                                                              ***

Սեպտեմբերի 19-ին ժամը 14:50-ին  Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ավ.  ենթ.  Լ.Գյուրջյանից տեղեկություն  է  ստացվել,  որ ժամը 14:50-ին  Մարտակերտի ՀՓՄ-ի  «ՈՒԱԶ»  մակնիշի ավտոմեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով (կուտակիչայինային մարտկոցի վերանորգում):