Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20.09.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 21.09.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

21-09-2022


Սեպտեմբերի 20-ին ժամը 14:46-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է․ Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:47-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  14:52-ին: Հրդեհը մեկուսացվել է` ժամը 14:58-ին, մարվել` ժամը 15:12-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:44-ին:

Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 4-ին պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Է.Սուլեյմանյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է մոտ 20×15 մ չոր խոտատարածք և աղբ:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                    ***

Սեպտեմբերի 21-ին ժամը 02:18-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ.Չալյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:16-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 02:17-ին Մարտունու ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 02:39-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին, մարվել` ժամը 07:15-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 07:40-ին: 

Ըստ  Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ.Չալյանից  ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է  մոտ 25 հա  չոր  խոտատարածք և թփեր:  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Սեպտեմբերի 20-ին ժամը 17:56-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Յա.Մարտիրոսյանից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ․ Ս-ը Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի տարածքում հայտնաբերվել է զինզմթերք: Նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ժամը 18:20-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը Ասկերանի ՀՓՄ-ից «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով ժամը 18:55-ին իրականացրել 140 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:30-ին:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ և «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր:

 

 

 

 

Կենցաղային պատահարներ

Սեպտեմբերի 20-ին ժամը 12:59-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն․Պ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 3 հասցեում փակվել է բնակելի շենքի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:00-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:24-ին:

                                                                                                        ***

Սեպտեմբերի 20-ին ժամը 18:39-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Բ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 11  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:40-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:14-ին:

                                                                                                  ***

Սեպտեմբերի 20-ին ժամը 20:45-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ դիսպետչեր Լ.Հովսեփյանից ահազանգ է ստացվել, որ վատառողջ  Ն․Բ-ին  Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 19 հասցեից, բնակարանից շտապ օգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 20:46-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 21:04-ին:

Այլ զանգ 

Սեպտեմբերի 20-ին ժամը 09:53-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Է.Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:53-ին ԱԻՊԾ աշխատակիցները Մարտակերտի ՀՓՄ-ից «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենյով մեկնել են Մարտակերտի շրջանի Զագլիկ, Հաթերք, Զարդախաչ, Գետավան, Չափար, Վաղոհաս և Վերին Հորաթաղ համայնքներ` հրդեհային և տեխնիկական անվտանգության ստուգումներ անցկացնելու նպատակով: Վերադարձ` ժամը 1740-ին:

 

Տեխնիկական սպասարկում

 

Սեպտեմբերի 20-ին ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Է.Սուլեյմանյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԶԻԼ-130» մակնիշի հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով: Ժամը 17:00-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

                                                                               ***

Սեպտեմբերի 20-ին ժամը 17:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Է.Սուլեյմանյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «Ռենո» մակնիշի հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով: Ժամը 17:45-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

 

Անվտանգության ապահովում

 

 Սեպտեմբերի 20-ին ժամը 18:40-ին  Շուշիի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Մ.Օրդիյանցից տեղեկություն է ստացվել, որ  հրշեջ-փրկարարները ժամը 18:40-ին Շուշիի ՀՓՄ-ի  «ՈւԱԶ»  մակնիշի ավտոմեքենայով  Լիսագոր համայնքից մեկնել են  ՀՀ Սյունիքի մարզի սահման` նոր երթուղու անվտանգությունն ապահովելու նպատակով: Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 21:26-ին: