Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 21.09.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 22.09.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

20-09-2022


Տեխնածին պատահարներ

 Զինամթերքի հայտնաբերում  և  ոչնչացում

Սեպտեմբերի  21-ին ժամը 09:13-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Խաչատրյանից   տեղեկություն է ստացվել,որ  ժամը 09:10-ի սահմաններում Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի  բնակիչ Վ․ Բաղմանյանը  նույն համայնքի տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով երկու  միավոր հրթիռակասետային  ավիառումբ: Ժամը 09:25-ին Մարտունու ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի   ավտոմեքենայով   մեկնել է  կանչի վայր : Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտանբերվել է ևս երկու միավոր հրթիռակասետային  ավիառումբ :Ժամը 11:25-ին,11:50-ին և 12:25-ին վերը նշված համայնքի տարածքում իրականացվել է երեք պայթյուն համապատասխանաբար  150գ,150գ և 300գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ): Աշխատանքներն ավարտելուց հետո ժամը 12:25-ին  սակրավորական խումբը մեկնել  նույն շրջանի Բերդաշեն  համայնքի տարածք (զինամթերքի ոչնչացում) :           

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

                                                                                         ***

 

Սեպտեմբերի  21-ին ժամը 09:13-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Խաչատրյանից   տեղեկություն է ստացվել,որ 20.09.2022թ  ժամը 16:00-ի սահմաններում «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատկից Արայիկ Բախշիյանը  Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի տարածքում հայտնաբերել է  նախնական տվյալներով մեկ  միավոր հրթիռակասետային  ավիառումբ: Ժամը 12:25-ին Մարտունու ՀՓՄ-ի  սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Մարտունու շրջանի Նոր շեն համայնքից  մեկնել է  կանչի վայր : Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտանբերվել է ևս հինգ միավոր հրթիռակասետային  ավիառումբ :Ժամը 12:55-ին,13:20-ին,13:35-ին,13:55-ին և 14:10-ին վերը նշված համայնքի տարածքում իրականացվել է հինգ պայթյուն համապատասխանաբար  150գ,350գ,150գ,150գ և 150գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:10-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

 

Բնածին պատահարներ

Երկրաշարժ

Սեպտեմբերի  21-ին ժամը 22:12-ին «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ հերթապահ Դ.Վանյանից տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի սեպտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 21:57-ին  Իրանի Իսլամական Հանրապետության  տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության  Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ստեփանակերտ  քաղաքից  208 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է  5.3 մագնիտւդով,  7 բալ ըստ MSK-64 սանդղակի (օջախի 10 կմ խորությամբ): ԱՀ տարածքում զգացվել է  մինչև 3 բալ :

Հաղորդագրությունը  փոխանցվել  է  ԱՀ  ԱԱԾ  և ԱՀ  ՆԳՆ  ոստիկանության  հերթապահ

 մասեր:  

               

Հրդեհ

Սեպտեմբերի 21-ին ժամը 12:31-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Հ.Ավետիսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:29-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Հաթերք  համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:30-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի  ՀՓՋ-ից   «Կամազ»  մակնիշի  հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 12:51-ին: Ժամը 12:35-ին ՓՈւՎ ԱԱՀՍ-ին կից  Գետավանի ջոկից փրկարարները «ՈւԱԶ»  մակնիշի  ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր օգության և տեղ  են  հասել ժամը  12:51-ին (վերադարձ`ժամը 14:45-ին):  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:47-ին, մարվել` ժամը 15:37-ին:Հրդեհաշիջմանը մասնակցել է 15 բնակիչ Հաթերք համայնքից : Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր ժամը` 16:07-ին:

Ըստ  Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Հ.Ավետիսյանից  տեղեկության` նախնական տվյալներով այրվել է  մոտ 5հա  չոր  խոտատարածք :  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                                  ***

Սեպտեմբերի 21-ին ժամը 14:42-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Հ.Ավետիսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:40-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:41-ին Մարտակերտի ՀՓՄ-ից   «Ուրալ»  մակնիշի  հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 14:46-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել` ժամը 16:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր ժամը` 16:32-ին:

Ըստ  Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Հ.Ավետիսյանից  տեղեկության` նախնական տվյալներով այրվել է  մոտ 3հա  չոր  խոտատարածք :  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Կենցաղային պատահարներ

Սեպտեմբերի 21-ին ժամը 14:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ  Մ․Բ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 8   հասցեում փակվել է բնակարանի մուտքի  դուռը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:12-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է  մշտական տեղակայման  վայր` ժամը 14:47-ին:

                                                                                                   ***

 Սեպտեմբերի 21-ին ժամը 21:37-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Գ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Լուսավորիչ  10  բն 23  հասցեում փակվել է բնակարանի մուտքի  դուռը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 21:38-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է  մշտական տեղակայման  վայր` ժամը 22:06-ին:

                                                                                                 ***

Սեպտեմբերի 21-ին ժամը 22:20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․Մ-ից   ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի  7  շենքի խափանված  վերելակում  մարդ  է  մնացել, անհրաժեշտ  է փրկարարների օգնությունը: Ժամը 22:21-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի  վայր  և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:41-ին: