Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 03.10.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 04.10.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

03-10-2022


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում  և  ոչնչացում

Հոկտեմբերի   3-ին ժամը 09:15-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Գ.Բաղդասարյանից   տեղեկություն է ստացվել,որ ժամը 08:00-ի սահմաններում Մարտունկ քաղաքի բնակիչ  Վ․ Գ-նը  նույն քաղաքի հարակից տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով  մեկ միավոր հրթիռակասետային ավիառումբ: Ժամը 09:40-ին Մարտունու ՀՓՄ-ից  սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի   ավտոմեքենայով  մեկնել է  կանչի վայր և ժամը 10:10-ին  վերը նշված տարածքում իրականացվել է  պայթյուն   150գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ : Աշխատանքներն ավարտելուց հետո  ժամը 10:15-ին  սակրավորական մեկնել է նույն  շրջանի Քերթ համայնք (զինամթերքի ոչնչացում):

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և  Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ մասեր :

                                                                                                     ***

Հոկտեբերի   3-ին ժամը 09:17-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ.  Գ.Բաղդասարյանից  տեղեկություն է ստացվել,որ ժամը 08:15-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի  բնակիչ Մ․ Ա-ը   նույն քաղաքի  տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով  մեկ  միավոր հրթիռակասետային ավիառումբ: Ժամը 12:20-ին Մարտունու ՀՓՄ-ի  սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի   ավտոմեքենայով  Մարտունու շրջանի Թաղավարդ  համայնքի տարածքից  մեկնել է  կանչի վայր : Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտանբերվել է  վեց   միավոր» տիպի հրթիռակասետային  ավիառումբ և ժամը 14:05-ին վերը նշված քաղաքի տարածքում իրականացվել է պայթյուն 2կգ 400գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:00-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և  Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ մասեր :

                                                                                               ***

Հոկտեբերի   3-ին ժամը 09:20-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ.  Գ.Բաղդասարյանից  տեղեկություն է ստացվել,որ ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա  համայնքի բնակիչ Հю Ա-նը  նույն շրջանի Քերթ համայնքի տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով  մեկ  միավոր հրթիռակասետային ավիառումբ: Ժամը 10:15-ին Մարտունու ՀՓՄ-ի  սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  985vv01 պ/հ ավտոմեքենայով  Մարտունի քաղաքի հարակից տարածքից մեկնել է  կանչի վայր և ժամը 11:10-ին վերը նշված համայնքի տարածքում իրականացվել է 150գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո  ժամը 11:15-ին  սակրավորական մեկնել է նույն  շրջանի Թաղավարդ համայնք (զինամթերքի ոչնչացում):

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և  Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ մասեր :

                                                                               ***

Հոկտեբերի   3-ին ժամը 09:22-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ.  Գ.Բաղդասարյանից    տեղեկություն է ստացվել,որ 02.10.2022թ ժամը 15:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա  համայնքի բնակիչ Հ․ Ա-նը  նույն շրջանի Թաղավարդ համայնքի տարածքում  հայտնաբերել է  նախնական տվյալներով  մեկ  միավոր հրթիռակասետային ավիառումբ: Ժամը 11:15-ին Մարտունու ՀՓՄ-ի  սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով  Մարտունու շրջանի Քերթ  համայնքի տարածքից  մեկնել է  կանչի վայր  և  ժամը 12:10-ին վերը նշված համայնքի տարածքում իրականացվել է պայթյուն 150գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ  : Աշխատանքներն ավարտելուց հետո  ժամը 12:20-ին  սակրավորական մեկնել է նույն  շրջանի Ճարտար քաղաք (զինամթերքի ոչնչացում):

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և  Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ մասեր :

 

Զինամթերքի  ոչնչացում 

Հոկտեմբերի 3-ին ժամը 11:50-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Վ.Թավադյանից  տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից Ասկերանի  շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում  ժամը 12:05-ին և  12:10-ին  իրականացվելու է  երկու  պայթյուն  յուրաքնչյուրը  22  կգ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասեր և Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:

 

Հոկտեմբերի 3-ին  ժամը 20:42-ին քաղաքացի  Տիգրան Շաբոյանից  ահազանգ է   ստացվել,որ  Ստեփանակերտ քաղաքի Աջնափյակ թաղամասում հրդեհ է բռնկվել ,նախնական տվյալներով այրվում է  աղբանոցը :  Ժամը 20:43-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Կամազ»  մակնիշի   հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 20:57-ին: Ժամը 21:03-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Կամազ»  հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր օգնության նպատակով, որը տեղ է հասել ժամը 21:14-ին(Վերադարձ` ժամը 00:10-ին): Ժամը 21:28-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի պահպանման  բաժանմունքի «Ուրալ»  մակնիշի   հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից մեկնել է կանչի վայր օգնության նպատակով ,որը տեղ է հասել ժամը 21:45-ին(Վերադարձ` ժամը 00:35-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին:

 

Բնածին պատահարներ

Հրդեհ

Հոկտեմբերի 3-ին ժամը 10:59-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ.  Գ.Բաղդասարյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:57-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10:58-ին Մարտունու ՀՓՄ-ից  «Կամազ»  մակնիշի  հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 11:18-ին: Ժամը 12:04-ին  Մարտունու  ՀՓՄ-ից  «ՈւԱԶ»  մակնիշի հ ավտոմեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է օգնության, որը տեղ է հասել ժամը` 12:20-ին (Վերադարձ` ժամը 15:25-ին): Ժամը 13:50-ին  Մարտունու  ՀՓՄ-ից  «Ուրալ»  մակնիշի ավտոմեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է օգնության, որը տեղ է հասել ժամը` 14:10-ին (Վերադարձ` ժամը 15:25-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել` ժամը 15:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր ժամը` 15:30-ին:

           Ըստ  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ.  Գ.Բաղդասարյանից   ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է  մոտ 50 հա  չոր  խոտատարածք և թփեր :  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                                    ***

Հոկտեմբերի  3-ին ժամը 13:13-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Հ.Ավետիսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:11-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր  համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:12-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի  ՀՓՋ-ից   «ԶԻԼ-131»  մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 13:17-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել` ժամը 14:05-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր ժամը` 14:26-ին:

Ըստ  Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Հ.Ավետիսյանից  ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է  մոտ 3 հա  չոր  խոտատարածք և թփեր:  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                              ***

Հոկտեմբերի  3-ին ժամը 17:41-ին Ասկերանի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Յա.Մարտիրոսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:39-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ  համայնքի հարակից տարածքում` չեզոք գոտում այրվում է չոր խոտատարածք: Ժամը 17:40-ին Ասկերանի ՀՓՄ-ից  «Ուրալ»  մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր կրակի վերահսկման նպատակով, որը տեղ է հասել ժամը 17:45-ին: Ժամը 18:05-ին կրակը վեր է ածվել հրդեհի: Ժամը 18:06-ին Ասկերանի ՀՓՄ-ից  «ԶԻԼ-130»  մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր`հրդեհի օգնության, որը տեղ է հասել ժամը 18:11-ին (Վերադարձ` ժամը 20:35-ին):  Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել` ժամը 20:45-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր ժամը` 21:00-ին:

Ըստ    Ասկերանի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Յա.Մարտիրոսյանից  ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է  մոտ 40 հա  չոր  խոտատարածք և թփեր:  

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

 Կեղծ ահազանգ

Հոկտեմբերի 3-ին  ժամը 21:06-ին քաղաքացի  Կ․  Բ-ից  ահազանգ է   ստացվել,որ  Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել ,նախնական տվյալներով այրվում է  չոր խոտատարածք :  Ժամը 21:07-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի պահպանման  բաժանմունքից «Ուրալ»  մակնիշի հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 21:25-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ ահազանգը կեղծ էր: Ժամը  21:28-ին մարտական հաշվարկը մեկնել է մյուս կանչի վայր `Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամաս հրդեհի օգնություն :

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                               ***

Հոկտեմբերի 4-ին  ժամը 01:56-ին քաղաքացի  Արտյոմ Հայրապետյանից  ահազանգ է   ստացվել,որ  Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել ,նախնական տվյալներով այրվում է  չոր խոտատարածք :  Ժամը 01:57-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից  «Ռենո»  մակնիշի հրշեջ  մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 02:01-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ ահազանգը կեղծ էր: Մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 02:13-ին : 

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Կենցաղային պատահարներ

Հոկտեմբերի  3-ին ժամը 10:04-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ   դիսպետչեր,փ/ծ  ենթ. Ա.Լորիս-Ռուսոից տեղեկություն է ստացվել,  որ  ժամը  10:04-ին  Շուշիի ՀՓՄ-ից  «Կամազ» մակնիշի  հրշեջ-մեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է նույն շրջանի Մեծ շեն և Եղծահող համայնքների տարածք տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում) : Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 13:10-ին : 

                                                                                                 ***

Հոկտեմբերի 3-ին ժամը 11:09-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մ-ր  Մ.Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:09-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոց՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (բարձունքային աշխատանքներ): Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 11:38-ին:

                                                                                              ***

Հոկտեմբերի 3-ին ժամը 13:59-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․ Պետրոսյանից   ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Ա.Իսակովի 2ա   հասցեում փակվել է բնակարանի մուտքի  դուռը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:00-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է  մշտական տեղակայման  վայր` ժամը 14:42-ին:

 

Ոսումնավարժություն

Հոկտեմբերի  3-ին  ժամը 10:41-ին ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանման աշխատակից  Ռ․ Ք-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:40-ին Ստեփանակերտ քաղաքի Հ.Հակոբյան 30 հասցեում սկսվել է օբյեկտային վարժանք: Ժամը  10:50-ին տրվել է  օբյեկտային վարժանքի լրիվ ավարտ :

 

Օձի հայտնաբերում

Հոկտեմբերի  3-ին  ժամը 09:26-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթ. Հ.Ավետիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:24-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի Սախարովի  12 բն 6  հասցեում օձ է հայտնաբերվել: Ժամը 09:25-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր: Որոնողական աշխատանքների արդյունքում օձը չի  հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները  վերադարձել  են  մշտական տեղակայման  վայր՝ ժամը 09:50-ին:

 

Այլ զանգ

Հոկտեմբերի  3-ին ժամը 10:31-ին  ԱԻՊԾ ՔՊ ևԱՀՎ շտաբի ԱՀ, Ծ և ԿԱ բաժնի պետ, փ/ծ  գ-տ Կ.Առուշանյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:31-ին ԱԻՊԾ աշխատակիցները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Մարտունու շրջան՝ ազդարարման համակարգի   բարելավման    նպատակով: Վերադարձ  մշտական  տեղակայման   վայր՝ ժամը 17:30-ին:

 

Տեխնիկական սպասարկում            

Հոկտեմբերի 3-ին ժամը 16:00-ին ՓՈՒՎ  ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետի ՊԺԿ, փ/ծ կ-ն Ն.Գրիգորյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի  հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 17:12-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի: