Նորություններ

Պաշտոնական

Աշխատանքային հանդիպում ԱԻՊԾ ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ

04-10-2022


ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են տնօրենի առաջին տեղակալ Գառնիկ Ավագիմյանը, ԱԻՊԾ ենթակայությամբ գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն», «Տեխնիկական անվտանգության կենտրոն» և «Պետական պահուստ» ՊՈԱԿ-ների ղեկավարները:

Հակիրճ ամփոփվել է անցած 9 ամիսների ընթցքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքներն ու ծառայությանն առնչվող մի շարք հարցեր:


ՊՈԱԿ-ների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով ու առաջարկություններով, որոնք մասնավորապես նպատակաուղղված են ծառայության նյութատեխնիկական բազայի համալրման ու որոշ տեխնիկական միջոցների ձեռքբերմանն ուղղված աշխատանքներին:

Ամփոփելով քննարվող հարցերն ու առաջարկությունները, Մեխակ Արզումանյանը հետագա անելիքների վերաբերյալ տվել է հանձնարարականներ: