Նորություններ

Պաշտոնական

Աշխատանքային խորհրդակցություն ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունում

04-10-2022



Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղակալների, ծառայության ստորաբաժանումների և առանձին բաժինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկրի կայունության ու ներքին անվտանգության ապահովմանը, ընդհանուր իրավիճակին և այս ուղղությամբ առկա ընթացիկ խնդիրներին:


Համապատասխան զեկույցներով ու առաջարկներով հանդես են եկել տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Բարձրացված տեխնիկական որոշ հարցեր կլուծվեն առաջիկա օրերին: Մեխակ Արզումանյանն ըստ այդմ՝ տվել է համապատասխան հանձնարարականներ: