Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 04.10.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 05.10.2022թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

04-10-2022


 

Զինամթերքի ոչնչացում

Հոկտեմբերի 4-ին ժամը 10:08-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից              Թավադյանից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ պահեստավորված զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է երկու պայթյուն՝ ժամը 10:30-ին և ժամը 10:35-ին յուրաքանչյուրը 22կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:

Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: 

                                                                                             ***

Հոկտեմբերի 4-ին ժամը 10:18-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ս. Բալայանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:18-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով ԱԻՊԾ տարածքից մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք՝ պահեստավորված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը     11:00-ին իրականացվել է պայթյուն՝ 1կգ 500գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ, կորդինանտ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:00-ին:            

Հաղորդագրությունը փոխանցվել Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

                                                                                        ***

Հոկտեմբերի 4-ին ժամը 15:42-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից              Թավադյանից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ պահեստավորված զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է երկու պայթյուն՝ ժամը 15:40-ին և ժամը 15:45-ին յուրաքանչյուրը 22կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:

Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: 

 

Հրդեհներ

Հոկտեմբերի 4-ին ժամը 23:54-ին Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի բնակիչ                    Ն. Օհանջանյանից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով առանձնատան բակում այրվում է խոտի տուկեր: Ժամը 23:55-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43253» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 00:15-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, լիկվիդացվել` ժամը 03:22-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 04:05-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Ա. Հարությունյանի նախնական տվյալներով այրվել է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի բնակիչ Ա․ Յ․ Օ-ին  պատկանող երկու թթենու ծառ մասնակիորեն, սարայը և 450 հատ խոտի տուկ լրիվությամբ:  

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Բնածին պատահարներ

 

Հրդեհներ         

Հոկտեմբերի 4-ին ժամը 14:49-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:48-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել՝ Մարտունի քաղաքի Ռաջ Մարտիրոսյան փողոցում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:49-ին Մարտունու ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43114» մակնիշի  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 14:52-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, լիկվիդացվել` ժամը 15:20-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:25-ին:  Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Գ. Հովհաննիսյանի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մակերեսը ճշտվում է: 

 Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Կենցաղային  պատահարներ

Հոկտեմբերի 4-ին ժամը 13:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն. Մ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 4 շենք  հասցեում փակվել է մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը   13:12-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:46-ին:

                                                                                             ***

Հոկտեմբերի 4-ին ժամը 13:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Զ․ Գ․ Հ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 3 շենք  հասցեում՝ ահազանգողը վայր է ընկել մահճակալից և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:59-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:25-ին:

                                                                                            ***

 Հոկտեմբերի 4-ին ժամը 17:46-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Բ

Բից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 6 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:47-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:33-ին:

                                                                                           ***

Հոկտեմբերի 5-ին ժամը 08:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ս-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում   փակվել է Սուրբ Հակոբ եկեղեու մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը   08:31-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 09:00-ին:

 

 

Երկրաշարժ

Հոկտեմբերի 5-ին ժամը 04:34-ին «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ հերթապահ Դ.Վանյանից տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի  հոկտեմբերի 5-ին տեղական ժամանակով ժամը 04:21-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 43 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ստեփանակերտ քաղաքից 220 կմ             հարավ-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5.5 մագնիտւդով, 7-8 բալ ըստ MSK-64 սանդղակի (օջախի 10 կմ խորությամբ): ԱՀ տարածքում զգացվել է  մինչև 3-4 բալ :

Հաղորդագրությունը  փոխանցվել  է  ԱՀ  ԱԱԾ  և ԱՀ  ՆԳՆ  ոստիկանության  հերթապահ

 մասեր:  

 

Այլ զանգեր   

Հոկտեմբերի 4-ին ժամը 09:20-ին ԱԻՊԾ ավտոմատացված համակարգերի, ծրագրավորման և կապի ապահովման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կ. Առուշանյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ին ավտոմատացված համակարգերի, ծրագրավորման և կապի ապահովման բաժնի ծառայողները «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել են Մարտունու շրջան՝ կապի և ազդարարման համակարգի բարելավման նպատակով: Աշխատանքները ավարտելուց հետո ավտոմատացված համակարգերի, ծրագրավորման և կապի ապահովման բաժնի ծառայողները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:00-ին:

 

Տեխնիկական սպասարկում 

Հոկտեմբերի 4-ին ժամը 10:50-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ սերժանտ Ա. Պետրոսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:48-ին Ասկերանի ՀՓՄ-ի «ԶԻԼ-130» մակնիշի  հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով (արգելակման համակարգի վերանորոգում): Հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի՝ ժամը 14:40-ին:

                                                                                            ***

Հոկտեմբերի 4-ին ժամը 16:01-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան             Ա. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ-43253» մակնիշի  հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 17:00-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

 

Ի լրացում 

Հոկտեմբերի 4-ին ժամը 12:06-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Լ. Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ 19.09.2022թ. մարտական հաշվարկից հանված Մարտակերտի ՀՓՄ-ի «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենան դրվել է մարտական հաշվարկի՝ ժամը 12:05-ին:

                                                                                                  ***

Հրդեհ

 Հոկտեմբերի 3-ին  ժամը 20:42-ին հրդեհին իլրացում: ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ-53228»  մակնիշի   հրշեջ  մեքենան մարտական հաշվարկով մթության հետևանքով վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ 04.10.2022թ. ժամը 23:10-ին: