Նորություններ

Պաշտոնական

Հրդեհ Ստեփանակերտում. ԱԻ ծառայությունը հորդորում է ուշադիր լինել էլեկտրական սարքավորումները գործարկելիս:

31-10-2022



Հոկտեմբերի 31-ին ժամը 09:39-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի 5ա/56 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով պատուհաններից ծուխ է ելնում :

Հրդեհային վտանգները կանխելու և բնակչությանն ըստ անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու նպատակով՝ ժամը 09:40-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են կանչի վայր :

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել` ժամը 10:12-ին:

Նախնական տվյալներով մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակելի տան խոհանոցը՝ ներսի գույքով և ծխահարվել է տունը: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին. Հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի նվազում, հետագա հրդեհային վտանգները կանխելու համար՝ ջեռուցման համակարգերն ու էլեկտրական սարքավորումները գործարկելիս լինել ուշադիր :