Նորություններ

Պաշտոնական

Ճանապարհներն անցանելի են. ԱԻ ծառայությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն

11-11-2022





Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են: Լեռնային գոտիներում տեղ-տեղ մառախուղ է, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը:

Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է

Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և մեքենաների անվադողերը փոխարինել ձմեռայինով: