Նորություններ

Պաշտոնական

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կան տուժած քաղաքացիներ

12-11-2022




Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին, «Հայկազովի» կամուրջի տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության ծառայողները և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը:

Պարզվել է կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները:


ԹԱՐՄԱՑՈՒՄ

ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի, 3 անչափահաս երեխա տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: