Նորություններ

Պաշտոնական

Սարսանգի ջրամբարում ջրասուզական պարապմունքներ են անցկացվել:

21-11-2022



Քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի շրջանակում, ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ծառայողները հերթական ջրասուզական պարապմունքն են անցկացրել:

Ջրափրկարարներն ձմեռային սուզման համար նախատեսված հատուկ չոր անջրանցիկ հանդերձանքով ստորջրյա վարժանքներ են իրականացրել, որի նպատակը մասնակիցների մասնագիտական ունակությունների որակի բարձրացումն է, ինչպես նաև ջրի ջերմաստիճանին ադապտացվելը:

Ծառայությունում գործնական պարապմունքներ և տարբեր թեմաներով դասընթացներ հաճախակի են կազմակերպվում և գտնվում են ՆԳ նախարարության և ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում:

ԱԻ պետական ծառայությունը ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և սարքավորումներով՝ տարվա բոլոր եղանակներին փրկարարական և ջրասուզական աշխատանքներ իրականացնելու համար: Ջրափրկարարներն էլ ունեն մեկ տասնյակ տարուց ավել ջրասուզական փորձ և բավարար գիտելիք՝ կատարելու տարբեր բարդության առաջադրանքներ: