Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 21.11.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 22.11.2022թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

21-11-2022


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի  հայտնաբերում և ոչնչացում                     

Նոյեմբերի 21-ին ժամը 10:00-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ին Մարտունու շրջանի «Մուղանլու» կոչվող տարածքում նախնական տվյալներով հայտնաբերվել է 14 միավոր գնդիկաբերորային ավիառումբ: Ժամը 10:00-ին Մարտունու ՀՓՄ-ից սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 11:00-ին իրականացվել է պայթյուն՝ 274գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է երկու միավոր գնդիկաբերորային ավիառումբ: Ժամը 11:24-ին իրականացվել է պայթյուն՝ 548գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է չորս միավոր գնդիկաբերորային ավիառումբ: Ժամը 12:00-ին իրականացվել է պայթյուն՝ 959գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է յոթ միավոր գնդիկաբերորային ավիառումբ: Ժամը 12:15-ին իրականացվել է պայթյուն՝ 137գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է մեկ միավոր գնդիկաբերորային ավիառումբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել են մշտական տեղակայման վայր:    

                                                                                    ***

Նոյեմբերի 21-ին ժամը 10:33-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:32-ին Մարտակերտի շրջանի «510 բազա» կոչվող տարածքում նախնական տվյալներով հայտնաբերվել է մեկ միավոր գնդիկաբերորային ավիառումբ: Ժամը 12:50-ին Մարտակերտի շրջանի Մեծշեն համայնքի տարածքից ՀՓՄ-ի սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 13:40-ին իրականացվել է պայթյուն՝ 173գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է մեկ միավոր գնդիկաբերորային ավիառումբ: Ժամը 14:10-ին սակրավորները մեկնել են Մարտակերտի շրջանի «ԴՈւԿ» կոչվող տարածք հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով:    

                                                                                       ***

Նոյեմբերի 21-ին ժամը 14:13-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:05-ին Մարտակերտի շրջանի «ԴՈւԿ» կոչվող տարածքում նախնական տվյալներով հայտնաբերվել է մեկ միավոր ԱԹՍ-ի հրթիռ: Ժամը 14:10-ին Մարտակերտի շրջանի «510 բազա» կոչվող տարածքից ՀՓՄ-ի սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ զինամթերքի ոչնչացման նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ զինամթերքը վտանգ չի ներկայացնում: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել են մշտական տեղակայման վայր:                        

 

Զինամթերքի ոչնչացում

Նոյեմբերի 21-ին ժամը 10:01-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ              Ս. Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով ԱԻՊԾ տարածքից մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք՝ «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության հետ համատեղ պահեստավորված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը     11:00-ին իրականացվել է պայթյուն՝ 2կգ 200գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր:           

                                                                                   ***

Նոյեմբերի 21-ին ժամը 10:35-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:35-ին Մարտակերտի ՀՓՄ-ից սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի շրջանի Մեծշեն համայնքի տարածք՝ 19.11.2022թ. հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 12:10-ին իրականացվել է պայթյուն՝ 11կգ 650գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է երեք միավոր տանկային արկ և երկու միավոր հրանոթի արկ: Ժամը 12:35-ին Մարտակերտի շրջանի Մեծշեն համայնքի հարակից տարածքում իրականացվել է պայթյուն՝ 5կգ 300գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է մեկ միավոր 152մմ հրետանային արկ: Աշխատանքներն ավարտելուց հետո ժամը 12:50-ին սակրավորները մեկնել են Մարտակերտի շրջանի «510 բազա» կոչվող տարածք հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով:

                                                                                     ***

Նոյեմբերի 21-ին ժամը 14:19-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից              Թավադյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:30-ին Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ պահեստավորված զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է պայթյուն՝ 15կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:

 

 

Բնածին պատահարներ     

Հրդեհներ 

Նոյեմբերի 21-ին ժամը 22:52-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Շ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ 15 հասցեում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբարկղ: Ժամը 22:53-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ՌԵՆՈ» մակնիշի  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 23:08-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, լիկվիդացվել` ժամը 23:13-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ մայոր Ա. Հարությունյանի նախնական տվյալներով այրվել է աղբարկղի աղբը: 

 

Կենցաղային  պատահարներ

Նոյեմբերի 21-ին ժամը 14:19-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա                Մ. Օրդիյանցից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:19-ին Շուշիի ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-4310» մակնիշի  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Շուշիի շրջանի Եղծահող համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր:

                                                                                              ***

Նոյեմբերի 21-ին ժամը 19:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ա-ից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցից հիվանդ Ա Ս-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորում տեղափոխելու համար՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:48-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են նշված վայր և հիվանդին տեղափոխել շտապ օգնության ավտոմեքենան: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր: