Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 22.11.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 23.11.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

22-11-2022


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և պահեստավորում

Նոյեմբերի 22-ին ժամը 13:37-ին քաղաքացի Հ.Պ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր ԲՄ 21 հրթիռ: Ժամը 14:19-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր և Ժամը 15:50-ին ԲՄ 21 հրթիռը տեղափոխել ԱԻՊԾ տարածք`պահեստավորման:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության և ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր:

 

Զինամթերքի   ոչնչացում  

Նոյեմբերի 22-ին ժամը 10:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ   Ս. Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:00-ին «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով սակրավորական խումբը մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների հետ համատեղ  տարբեր տեսակի պահեստավորված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 11:00-ին իրականացվել է  պայթյուն 3,600 գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական  տեղակայման վայր՝  ժամը   12:45-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր,  ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոն  և Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչերին:

                                                                                       ***

Նոյեմբերի 22-ին ժամը 12:45-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թավադյանից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից զինամթերքի ոչնչացման նմատակով Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում  ժամը 12:45-ին իրականացվելու է պայթյուն  20 կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին,  Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչերին:

 Բնածին պատահարներ

 Հրդեհ    Նոյեմբերի 22-ին ժամը 14:40-ին քաղաքացի Ա.Ջավադյանից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում  է չոր խոտ և թփեր: Ժամը 14:41-ին  ԱԻՊԾ ՓՈՒՎ պահպանման բաժանմունքի  «Ուրալ» մակնիշի  հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 14:52-ին: Հրդեհը  մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել` ժամը 16:05-ին: Հրդեհը  մարելուց  հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը 16:11-ին:

Ըստ ՓՈՒՎ պահպանման բաժանմունքի  պետ, փ/ծ մայոր  Ա. Պողոսյանի՝ այրվել է մոտ 2 հա  չոր խոտատարածք:

Հաղորդագրությունը  փոխանցվել է  ԱՀ  ՆԳՆ ոստիկանության  և ԱՀ  ԱԱԾ  հերթապահ  մասեր:

      Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

***

      Նոյեմբերի 22-ին ժամը 15:28-ին քաղաքացի Ա. Արզումանյանից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի  Քռասնի համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում  է չոր խոտատարածք: Ժամը  15:29-ին  ՓՈւՎ ՀՓՄ-ի «ՌԵՆՈ» մակնիշի   պ/հ հրշեջ-մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է  դեպքի վայր: Տեղ  է  հասել  ժամը 15:49-ին: Հրդեհը  մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել` ժամը 17:17-ին: Հրդեհը  մարելուց  հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը 18:07-ին:

      Ըստ ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, կապիտան Մ Մարտիրոսյանի՝ այրվել է մոտ 230×150մ չոր խոտատարածք:  Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր:

 

Կենցաղային պատահարներ

ոյեմբերի 22-ին ժամը 12:13-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Ս-ն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2բ հասցեում` խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:15-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:37-ին:                                                                                                                                                              

Տեխնիկական սպասարկում

 Նոյեմբերի 22-ին ժամը 16:01-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր , փ/ծ  ենթասպա  Հ.Ավետիսյանից  տեղեկություն  է  ստացվել, որ ժամը 16:00-ին Մարտակերտի   ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի «ԶԻԼ-131» մակնիշի  հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով: Ժամը 17:00-ին հրշեջ  մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

                                                                                     ***

Նոյեմբերի 22-ին ժամը 16:06-ին ԱԻՊԾ ՓՈւՎ  ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի  պետ  փ/ծ  կապիտան  Մ.Մարտիրոսյանից տեղեկություն է ստացվել,  որ  ժամը 16:05-ին  ՀՓՄ-ի «Զիլ-130» մակնիշի  հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 17:05-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի

 Այլ զանգ

Նոյեմբերի 22-ին ժամը 10:02-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր , փ/ծ  ենթասպա   Հ. Ավետիսյանից տեղեկություն  է ստացվել, որ ժամը 10:02-ին Մարտակերտի ՀՓՄ-ի «ՈւԱԶ»  մակնիշի  ավտոմեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Դրմբոն և Վանք  համայնքների տարածք` տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով: Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 14:42-ին: