Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 23.11.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 24.11.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

23-11-2022


Բնածին պատահարներ

Հրդեհ

Նոյեմբերի 23-ին ժամը 11:56-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Մ.Չալյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:54-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:55-ին Մարտունու ՀՓՄ-ին կից Կարմիր Շուկա ՀՓՋ-ից «ԶԻԼ-130» մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 11:56-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել` ժամը 12:35-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:40-ին:

Ըստ  Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Մ.Չալյանից  ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է  մոտ 0,3 հա չոր  խոտատարածք և թփուտներ:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                         ***

Նոյեմբերի 23-ին ժամը 14:57-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. Ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:54-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:55-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից «ՈւԱԶ» մակնիշի հրշեջ  մեքենան  մեկ  մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 15:10-ին: Հրդեհը տարածվել է անանցանելի տարածք, ինչի պատճառով հրդեհամարման աշխատանքները դադարեցվել են: Մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:50-ին:

Ըստ  Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. Ենթ. Լ.Գյուրջյանից  ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և թփուտներ:

                                                                                          ***

Նոյեմբերի 23-ին ժամը 15:05-ին Շուշիի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ շարք. Ա.Հովսեփյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:04-ին ահազանման կենտրոն զանգ է ստացվել Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 15:05-ին Շուշիի ՀՓՄ-ից «Ուրալ»  մակնիշի հրշեջ ավտոմեքենան իր մարտական հաշվարկով Լիսագոր համայնքից մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 15:43-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել` ժամը 17:34-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:23-ին:

Ըստ  Շուշիի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ շարք. Ա.Հովսեփյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է  մոտ 1 հա չոր  խոտատարածք:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                            ***

Նոյեմբերի 23-ին ժամը 20:00-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Գ.Խոսրովյանից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 20:01-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի պահպանման բաժանմունքից «Որալ» մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  20:20-ին: Հրդեհը մեկուսացվել է` ժամը 21:01-ին, մարվել` ժամը 21:19-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 21:35-ին:

Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի պահպանման բաժանմունքի սպա, փ/ծ կ-ն Ա.Ղահրամանյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է մոտ 50 մ չոր խոտատարածք և անտառային զանգված, որի չափը ճշտվում է:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Տեխնածին պատահարներ

Հրդեհ

Նոյեմբերի 23-ին ժամը 11:54-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Գ.Խոսրովյանից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի «Հայկազով» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:55-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի պահպանման բաժանմունքից «Որալ» մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  12:04-ին: Հրդեհը մեկուսացվել է` ժամը 12:12-ին, մարվել` ժամը 12:26-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:38-ին:

Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի պահպանման բաժանմունքի սպա, փ/ծ կ-ն Ա.Ղահրամանյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է մոտ 20×30 մ չոր խոտատարածք, թփեր և մոտ 30 մ ռետինե խողովակ:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                                               ***

Նոյեմբերի 23-ին ժամը 12:44-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ․ Ս-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է աղբ: Ժամը 12:45-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է կանչի վայր և տեղ  է  հասել ժամը  12:49-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, մարվել` ժամը 13:09-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:40-ին:

 Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 4-ին պահակախմբի պետ, փ/ծ մ-ր Մ.Մելքումյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է աղբ:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Զինամթերքի  ոչնչացում

Նոյեմբերի 23-ին ժամը 10:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս.Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:00-ին ԱԻՊԾ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջան Այգեստան համայնքի տարածք «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակիցների հետ միասին ժամը 11:00-ին, 11:30-ին, 11:45-ին և 12:00-ին իրականացվելու են պայթյուններ համապատասխանաբար` 2 կգ 400 գ, 1 կգ 200 գ, 800 գ և 800 գ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:53-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:

                                                                                      ***

Նոյեմբերի 23-ին ժամը 11:25-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Վ.Թավադյանից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում ժամը 11:35-ին իրականացվելու է պայթյուն` 12 կգ  տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր և Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

Նոյեմբերի 23-ին ժամը 10:50-ին Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի բնակիչ Հենրիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի Մեծշեն համայնքի տարածքում հայտնաբերվել է զինզմթերք: Նախնական տվյալներով մեկ միավոր տանկի արկ: Ժամը 11:05-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը Մարտակերտի ՀՓՄ-ից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով տվյալ տեղանքում ժամը 12:10-ին իրականացրել 1 կգ 700 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ պայթյուն: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:50-ին:

           Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ և «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր:

 

Զինամթերքի հայտնաբերում

Նոյեմբերի 23-ին ժամը 14:10-ին Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի բնակիչ Լավրենտ Բադալյանը նույն համայնքի տարածքում հայտնաբերել է զինզմթերք: Ահազանգը ընդունվել է ի գիտություն արձագանքման համար:

Կենցաղային պատահարներ

Նոյեմբերի 23-ին ժամը 09:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Օ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչ  հասցեում փակվել է առանձնատան ննջասենյակի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:29-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 09:48-ին:

                                                                                                      ***

Նոյեմբերի 23-ին ժամը 13:37-ին  Շուշիի  շրջանա յին  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ շարք. Ա.Հովսեփյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:37-ին Շուշիի ՀՓՄ-ից «Կամազ»  մակնիշի հրշեջ ավտոմեքենան իր մարտական հաշվարկով Լիսագոր համայնքից մեկնել է   Եղծահող համայնք` տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 15:04-ին:

                                                                                                       ***

Նոյեմբերի 23-ին ժամը 18:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Նանար Իշխանյանից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 3 բնակելի շենքի մուտքը շուն է մտել և վտանգ է ներկայացնում բնակիչներին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:32-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և վերացրել վտանգը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:00-ին:

                                                                                                    ***

Նոյեմբերի 23-ին ժամը 23:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լյուդմիլա Մովսեսյանից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 7 բն հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 23:02-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 23:26-ին:

 

Օձի հայտնաբերում

 Նոյեմբերի 23-ին ժամը 11:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մարինա Մակյանից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 7 հասցեում, բնակելի տան նկուղային հարկում օձ է հայտնաբերվել, անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը: Ժամը 11:29-ին  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը «ՈՒԱԶ»  մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և հայտնաբերել լորտու, որին տեղափոխել են անվտանգ տարածք: Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ  օպերատիվ  խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 11:52-ին: