Նորություններ

Պաշտոնական

Հրդեհ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ փողոցում

02-03-2023



Մարտի 2-ին ժամը 12:02-ին, <<911>> ծառայություն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ մեկնել է նշված փողոց, բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մարելու նպատակով:

Քամու առկայության և բաց տարածքում հրդեհի արագ տարածման վտանգը հաշվի առնելով, ժամը 12:18-ին ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մասից ևս մեկ մարտական հաշվարկ ուղարկվել է դեպքի վայր։
Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել, ապա ժամը 13:07-ին ամբողջությամբ մարել են կրակը։ Այրվել է մոտ 80×70 մ չոր խոտատարածք և թփեր։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։