Նորություններ

Պաշտոնական

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է

01-03-2023



Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:

Քաղաքացիական պաշտպանությունը միջոցառումների մի ամբողջ համակարգ է, որն ուղղված է բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը և դրա նախապատրաստմանը:

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների իրականացումն ապահովելու համար ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ստեղծված են համապատասխան բոլոր պայմաններն ու կազմավորումները, որոնք ապահովված են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով ու նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ:

Արցախում, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո քաղպաշտպանությանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Ռազմագործողություններից հետո այս կարճ ժամանակահատվածում ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել բնակչության պատսպարման համար պաշտպանական կառույցների ապահովման ու վերանորոգման հարցին:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում հաճախակի տեղի ունեցող տարերային աղետները և նաև աշխարհաքաղաքական անհանգստությունները, այդ աշխատանքները շարունակվում են մինչ օրս:

Քաղպաշտպանության պլանային և բնակչության իրազեկման միջոցառումները, դպրոցականների համար կազմակերպվող դասընթացները միտված են արտակարգ իրավիճակի ժամանակ արագ և առանց խուճապի բնակչության տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը:

Մաղթում եմ, որ ՔՊ ոլորտի բոլոր պատասխանատուներն իրենց պարտականությունները կատարեն բացառապես խաղաղ պայմաններում, առանց բնածին, տեխնածին ու տարերային աղետների:

Հարգանքով՝ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ