Նորություններ

Պաշտոնական

Հուշագիր՝ ԱԻՊԾ և «Մենք ենք մեր սարերը» ՀԿ միջև

09-03-2023



Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության միջև հուշագիր է ստորագրվել

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը, գործակալությունն ԱԻ պետական ծառայությանը անհատույց կտրամդրի սննդամթերք՝ Հանրապետության պետական պահուստում ներառելու նպատակով՝ մտադրություն ունենալով ճգնաժամային պահին օգնել Արցախի ժողովրդին:

Հուշագիրը ստորագրել են ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն ՀԿ փոխնախագահ Գրիգորի Մարտիրոսյանը։