ՆորություններՊաշտոնական
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
27-03-2023

Մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 800 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 26-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 3 դռան և 7 վերելակի բացում: Հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ: Ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ 1 դեպք է գրանցվել: Մարտի 25-ին Խնածախ համայնքի վարչական տարածքում ավտոմեքենան ընկել է ձորը: Վարորդը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:
Յոթ օրվա ընթացքում հրշեջ փրկարարները կատարել են 13 ելք, իրականացրել շիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ: Հրդեհների մեծ մասի բռնկման պատճառ է հանդիսացել այգիներում և ցանքատարածքներում բնակչության կողմից տարվող մաքրման աշխատանքները:
ԱԻ ծառայությունը հորդորում է բնակչությանը, հատկապես գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, բացառել դժբախտ ելքով դեպքերը, պահպանել շրջակա միջավայրը։
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, գործընկեր կազմակերպությունների հետ շարունակում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք: Հայտնաբերվել է շուրջ 256 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: ԱԻՊԾ սակրավորներն արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ, այդ կերպ կանխելով սպառնացող վտանգը:
ԱԻ պետական ծառայությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում Հանրապետության ողջ տարածքում: Համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ներքին և արտաքին սպառնալիքները կանխելու և բնակչության անվտանգությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ:
Օգնության և փրկության հեռախոսահամարներն են՝ 911, 101, 112, 047 94-09-11: