Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

02-05-2023



2023 թվականի ապրիլի 24-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1498 զանգ, որից 11-ը՝ տեխնածին, 10-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 1 դռան և 4 վերելակի բացում:

Բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով 2 ելք է կատարվել: Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Բնական աղետից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, տրանսպորտային միջոցներ, ջերմոցներ, արևային համակարգեր, բնակարանների տանիքներ, գյուղատնտեսական նշանակության օբյեկտներ: Համայնքներում գույքագրում են հասցված վնասների ամբողջական չափը։

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք: Հրդեհաշիջման աշխատանքներից բացի, Մարտակերտի շրջանի հրշեջ փրկարարներն կարկուտի հետևանքները մեղմացնելու նպատակով բնակելի շենքերի նկուղներում իրականցրել են ջրահեռացման աշխատաքներ:
Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 4 ելք: Հայտնաբերվել է շուրջ 303 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ:

ՆԳ նախարարի և ԱԻՊԾ տնօրենի հրամանով հաստատված դասընթացներ ու պլանային միջոցառումներ են անցկացվում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների անձնակազմի հետ: Աշխատանքներ են տարվում բնական աղետների հետևանքները մեղմացնելու, սպասվող հրդեհավտանգ շրջանում վտանգը ժամանակին կանխելու և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակիչներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, /047/94-09-11