ՆորություններՊաշտոնական
Գերատեսչությունների աշխատակիցների միջև շախմատի մրցաշար է անցկացվել
03-05-2023

Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տան նախաձեռնությամբ և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի աջակցությամբ, մայիսի 3-ին մեկնարկել և մինև մայիսի 5-ը շարունակվել է շախմատի աննախադեպ մրցաշար՝ Արցախի գերատեսչությունների անձնակազմի մասնակցությամբ։
Առաջին, 2-րդ և 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները Կարեն Սարգսյանի կողմից արժանացել են դրամական պարգևի: Եվս մեկ մրցանակ՝ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տրամադրել է միակ կին մասնակցին:
Տրամաբանական խաղի եռօրյա մրցապայքարին մասնակցել է նաև ՆԳՆ թիմը։ Առավել աչքի ընկնող մասնակիցները Պաշտպանության բանակից էին։
Շախմատի կենտրոնական տան տնօրինության կողմից մրցաշարին աջակցելու համար Կարեն Սարգսյանին շնորհակալագիր է հանձնվել: