ՆորություններՊաշտոնական
Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակին
09-05-2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների ու հազարավոր արցախցիների ուղեկցությամբ մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականում և մեր հայրենիքի ազատության համար մղված պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։

Այնուհետև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի առաջնորդանիստ Տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայրենիքի ազատության պատերազմներում նահատակված հերոսների: