Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 23.05.2023թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 24.05.2023թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23-05-2023


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում         

Մայիսի 23-ին ժամը 10:48-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:30-ին Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի տարածքում հայտնբերվել է մեկ միավոր ձեռքի հակատանկային նռնականետի կրակոց: Ժամը 11:15-ին Մարտունու ՀՓՄ-ից սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 11:50-ին իրականացվել է պայթյուն՝ մեկ միավոր ձեռքի հակատանկային նռնականետի կրակոց, 800գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, կորդինատ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 12:10-ին:

Հաղորդագրությունը փոխանցվել է «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Զինամթերքի ոչնչացում          

Մայիսի 23-ին ժամը 18:20-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Թավադյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ պահեստավորված զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է երկու պայթյուն՝ ժամը 18:40-ին և ժամը 18:50-ին յուրաքանչյուրը 200գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերք:

Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Հրդեհներ

էլեկտրական ենթակայան

Մայիսի 23-ին ժամը 17:15-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Յա. Մարտիրոսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:13-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել,  Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է էլեկտրական ենթակայան: Ժամը 17:14-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ԶԻԼ-130» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 17:19-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:40-ին: Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Յա. Մարտիրոսյանի նախնական տվյալներով այրվել է էլեկտրական ենթակայանը մասնակիորեն:      

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Բնակելի առանձնատուն

Մայիսի 24-ին ժամը 01:14-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01:11-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել,  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է առանձնատուն: Ժամը 01:12-ին Մարտունու ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43114» մակնիշի  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 01:35-ին: Ժամը 01:38-ին Մարտունու ՀՓՄ-ից օգնության է մեկնել «ՈւՐԱԼ-456304» մակնիշի  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով՝ տեղ է հասել ժամը 02:00-ին, վերադարձ ժամը 04:10-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, լիկվիդացվել` ժամը 03:45-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 05:40-ին: Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Գ. Հովհաննիսյանի նախնական տվյալներով այրվել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Ս. Պ. Մ.-ին  պատկանող երկհարկանի առանձնատունը` մասնակիորեն:           

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Բնածին պատահարներ

Կարկտահարում

Մայիսի 23-ին ժամը 19:35-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:25-ից մինչև ժամը 19:30-ը կարկտահարվել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Հեր-հեր և Ծովատեղ համայնքները` տրամաչափը մոտ 0,5-1 սմ։

Վնասի չափը ճշտվում է:

 

Կենցաղային  պատահարներ

Մայիսի 23-ին ժամը 09:03-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Տ. Բ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 7 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:04-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել վերելակի դուռը։ Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 09:34-ին:

                                                                                       ***

Մայիսի 23-ին ժամը 10:58-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մայոր Մ. Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:58-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք (տեխնիկական օգնություն): Աշխատանքներն ավատելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝  ժամը 11:41-ին:

                                                                                      ***

Մայիսի 23-ին ժամը 14:07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ. Ղազարյանից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 54 շենք  հասցեում փակվել է մուտքի դուռը` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:08-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով: Մինչև տեղ հասնելը պարզվել է, որ դուռը բացել են տեղի ուժերով: Հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝  ժամը 14:12-ին:

                                                                                     ***

Մայիսի 23-ին ժամը 18:09-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մայոր Մ. Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:09-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Աշխատանքները ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝  ժամը 20:31-ին:

                                                                                         ***

Մայիսի 23-ին ժամը 18:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Հ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 7 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:17-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել վերելակի դուռը։ Օգնություն ցուցաբերելուց հետո ժամը 18:25-ին հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ փակուղի 4 շենքի խափանված վերելակի բացման նպատակով:

                                                                                      ***

Մայիսի 23-ին ժամը 18:23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Հ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ փակուղի 4 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:25-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 7 շենքից «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել վերելակի դուռը։ Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:52-ին:

                                                                                     ***

Մայիսի 23-ին ժամը 19:20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է. Առաքելյանից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 6 շենք բն․հասցեում փակվել է մուտքի դուռը` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:22-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝  ժամը 19:58-ին:

                                                                                 ***

Մայիսի 24-ին ժամը 08:32-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն. Ս.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14բ շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:33-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել վերելակի դուռը։ Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝  ժամը 08:49-ին:

                                                                             ***

Մայիսի 24-ին ժամը 08:48-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ս.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 2 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:50-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել վերելակի դուռը։ Օգնություն ցուցաբերելուց հետո ժամը 09:04-ին  հերթապահ օպերատիվ խումբը մեկնել   է  Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14բ  հասցե (վերելակի բացում) : 

                                                                                    ***

Մայիսի 24-ին ժամը 09:04-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14բ խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:04-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 2 հասցեից մեկնել է նշված վայր և բացել վերելակի դուռը։