Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24.05.2023թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 25.05.2023թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

24-05-2023


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի   ոչնչացում

Մայիսի 24-ին ժամը 09:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս. Սարգսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:30-ին ՓՈւՎ սակրավորական  խումբը «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների հետ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի  տարածք` պահեստավորված զինամթերքը ոչնչացնելու նպատակով: Ժամը 11:00-ին և 11:30-ին  նշված տարածքում, համատեղ իրականացվել է երկու պայթյուն`համապատասխանաբար 2կգ 800 գ և 3կգ 600գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:05-ին

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ, ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի հերթապահ  մասեր և Ասկերանի շրջանային ԱԻ բաժ  

Կենցաղային պատահարներ

Օձի հայտնաբերում

Մայիսի 24-ին  ժամը 17:08-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա. Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:06-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ համայնքի տարածքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնաբերվել,անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:07-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր,  օձը հայտնաբերվել և տեղափոխել անվտանգ տարածք: Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները  վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:28-ին:

Տեխնիկական օգնություն

Մայիսի 24-ին ժամը 16:28-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ԱԱՀՍ 2-րդ օպերատիվ խմբի հրամանատար, փ/ծ   մ-ր  Ն. Աբրահամյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:28-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով  մեկնել  է  Ստեփանակերտ քաղաքի  տարածք` տեխնիկական օգնություն ցուցաբերելու  նպատակով: Վերադարձ   մշտական  տեղակայման վայր՝ ժամը 20:33-ին: