ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է. իրականացվել են պայթեցման աշխատանքներ

23-05-2017


ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվել էր: Ժայռաբեկորի պայթեցումն  իրականացվել է ժամը 16:40-ին: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝  շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝

047-94-09-11, 047-94-39-11

Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով: